«Ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ խաղաղ բնակչության նկատմամբ թիրախավորվածգնդակոծությունները կանխարգելելու ուղղությամբ քայլեր են անհրաժեշտ». ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր մտահոգությունն է հայտնել ԵԽ մարդու իրավունքներիհանձնակատարի գրասենյակին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից2017թ. հուլիսի 20-22-ին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը գնդակոծելու վերաբերյալ, հեռախոսազրույցէ ունեցել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցչի հետ: Արման Թաթոյանը մտահոգություն է հայտնել,որ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում ենհատկապես քաղաքացիներին և նրանց գույքը, գնդակոծում են գյուղերի դպրոցները, մանկապարտեզները, բնակելի տները, հատկապես՝ օրվա այն ժամերին, երբ ավելի մեծ է խաղաղ բնակիչների կյանքին և առողջությանը վնաս պատճառելու հավանականությունը: Պաշտպանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է հրապարակայնորեն դատապարտի քաղաքացիական բնակչության թիրախային գնդակոծությունները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակիպայմանավորվածության համաձայն՝ վերջին օրերին Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Բարեկամավանգյուղերի գնդակոծությունների ու դրանց հետևանքների վերաբերյալ տվյալները հատուկ սկզբունքով կամփոփվեն և կներկայացվեն […]