27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 24, 2017

Վտանգավոր նոր տանդեմ

Վտանգավոր նոր տանդեմ Հուլիսի 22-ին Ոիկրաինայի կառավարությունը հաստատել է Թուրքիայի հետ ռազմական նոր համագործակցության մասին համաձայնագիրը, ըստ որի մինչև 2021 թվական Ուկրաինային կտրամադրվի շուրջ 15 միլիոն դոլար՝ թուրքական ռազմաարդյունաբերական արտադրանք ձերք բերքելու համար: Ուկրաինացի զինվորականներն հնարավորություն կունենան ուսուցանելու Թուրքիայի ռազմական ուսումնարաններում: Ավելին՝ Կիևը Անկարային խոստանում է փոխանցել ԽՍՀՄ տարիներին ստեղծված բոլոր տեխնոլոգիաների գաղտնիքները: Անցած շաբաթ […]

Վարչապետին ներկայացվել է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների ընթացքը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է «Սևան» ազգային պարկի բարեփոխումների ընթացքը: Կառավարության ղեկավարին զեկուցվել է կառավարման, հողօգտագործման, բնապահպանական, քաղաքաշինական ոլորտներում գույքագրված խնդիրների լուծման և հանգստյան գոտու զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Ներկայացվել է նաև ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Ընդգծելով ավելի արագ և կարճ ժամկետում աշխատանքները կազմակերպելու անհրաժեշտությունը՝ […]

Իրազեկել հատուկ կարիքներով անձանց տեղափոխման համար նախատեսված ավտոբուսների երթուղիների մասին

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի տրանսպորտի վարչությանը և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին հանձնարարել է իրազեկել համաքաղաքացիներին հատուկ կարիքներով անձանց տեղափոխման համար նախատեսված վերելակներով կահավորված ավտոբուսների երթուղիների վերաբերյալ: «Անցած երեք տարիների ընթացքում մենք 25 ավտոբուս կահավորեցինք հատուկ կարիքներով անձանց տեղափոխման համար նախատեսված վերելակներով: Զեկուցվեց, որ դրանցից մի քանիսի վերելակները շարքից դուրս են […]

Ինչո՞ւ են ադրբեջանցիները գլուխ գովում

Նախորդ շաբաթ Ադրբեջանի նախագահի հիմնադրամից 3 միլիոն դոլար է հատկացվել լրագրողներին բնակարանով ապահովելու համար։ Թբիլիսիում նախորդ տարի կայացած կոնֆերանսի ժամանակ Ադրբեջանի նախագահականի ներկայացուցիչը պարծենում էր այսպիսի միջոցառումներով։ Վրացիները, մենք ու եվրոպացիները չհասկացանք մտահոգվելու փոխարեն ադրբեջանցու պարծենալու առիթը։ Հետաքրքիր է, որ ադրբեջանցին այդ միջոցառումը կապում էր իրենց երկրում մամուլի ազատության ավելացման հետ։ ՀՀ ԱԺ Հանրային կապերի […]

Էրդողանը խաղաթղթին է դրել Գերմանիայի հետ հարյուրամյա հարաբերությունները․ գերմանացի նախարար

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Վոլֆգանգ Շոյբլեն Թուրքիային ուղղված խիստ քննադատություն է հնչեցրել: Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ գերմանացի նախարարը մասնավորապես ասել է. «Էրդողանը «ղումար» է խաղում Գերմանիայի հետ ունեցած հարյուրամյա հարաբերություններով: Նա վտանգում է մեր հարյուրամյա գործընկերությունը: Սա շատ դրամատիկ վիճակ է, քանի որ մեզ կապող բազմաթիվ հանգամանքներ կան: Մենք չենք կարող հանդուրժել, որ մեզ շանտաժի […]

Հակառակորդը թիրախավորել է խաղաղ բնակավայրերը, փորձել սպանել գերեզմանատանը գտնվող անչափահասին . հարուցվել են քրեական գործեր

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ հակառակորդի կողմից հուլիսի 20-ին Տավուշի մարզի Չինարի գյուղը գնդակոծելու, մանկապարտեզի, գյուղացիների գույքը ոչնչացնելու, վնասելու, անչափահասին սպանելու փորձ կատարելու դեպքերի առթիվ: 2017թ. հուլիսի 20-ին՝ ժամը 13:00-ից 18:30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական մարտական հենակետերից կրակոցներ են արձակվել Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով  խաղաղ բնակիչներին։ Մասնավորապես՝ կրակոցներ […]

Գևորգ Սաֆարյանին իր համաձայնությամբ տեղափոխել են անվտանգ խուց. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է. «Վաղ առավոտից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին հաջողվել է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ համատեղ ջանքերով Գևորգ Սաֆարյանին իր համաձայնությամբ տեղափոխել անվտանգ խուց: Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանին պատժախուց տեղափոխելու վերաբերյալ հրապարակումների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անմիջապես սկսվել է քննարկման […]

«Սեյսմիկ պաշտպանության ծառայության» պետն ազատվել է աշխատանքից

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն, այսօր՝ հուլիսի 24-ին, ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության եւ ՊՈԱԿ-ների ղեկավար կազմի ու աշխատակիցների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ի արդիականացման, օպտիմիզացիայի, կառուցվածքային փոփոխության եւ միջազգային համագործակցության հիմնահարցերը: ԱԻ նախարարն ընդգծեց, որ սեյսմիկ պաշտպանության համակարգի օպտիմիզացիան եւ արդիականացումն իրականացվելու են միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի