11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2017

Ջուր չի լինի

Վթարային ջրանջատում Ստեփանավան քաղաքում և Գեղարքունիքի մարզում «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, վթարը կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին. Ս.թ. հունիսի 22-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Ստեփանավան քաղաքի` 3-րդ, 4-րդ միկրոշրջանների, Ռումինական, Պրոմեթևս, Ամերիկական թաղամասերի, Նժդեհի փող. 15, 17 համարների, Մեղապարտի փող. 8, 28 համարների, Վիրահայոց, Դեսինի, Թելմանի, […]

«Սասնա ծռեր» խմբի գործով նիստը դեռ չմեկնարկած ընդմիջում հայտարարվեց

Այսօր նշանակված «Սասնա ծռեր» խմբի 14 անդամներով գործով արտագնա դատական նիստը դեռ չմեկնարկած ընդմիջում հայտարարվեց: Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ Շուրջ 1 ժամ ուշացումով նիստերի դահլիճ են  բերվեցին ամբաստանյալները: Քիչ անց դատավոր Արտուշ Գաբրիելյանը դահլիճից հեռացել է դահլիճից : Ավելի ուշ նիստին մասնակցած փաստաբան Արմինե Ֆանյանը հայտնել է, որ մեկ ժամով ընդմիջում է հայտարարվել: Նշենք, որ այս գործը […]

Ընտրակաշառքին վերաբերվում եմ վատ. վարչապետ

Ազգային ժողովում Կառավարության ՝ 2017-2022 թթ.-ի ծրագրի քննարկմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը վարչապետ Կարեն Կարապետյանին խնդրեց անկեղծորեն պատասխանել՝ ընտակաշառքի ազդեցությունը խորհրդարանական ընտրություններին ճանաչում է, թե ոչ: Նա նաև նկատեց, թե ծրագրում շատ է օգտագործվում արդարություն եզրույթը՝ մրցակցության մեծացում, վստահության մթնոլորտի բարձրացում: Վարչապետ Կարեն Կարապետյանը համաձայնեց՝ վսահության արդարության մթնոլորտը միայն բիզնես միջավայրին չի վերաբերում, այլ […]

Երբ հակառակորդին սանձելու համար իրականացվում են պատժիչ գործողություններ.Արցախի բանակ

Երբ հակառակորդին սանձելու համար իրականացվում են պատժիչ գործողություններ, դրանց հետեւանքների ցավոտ լինելը իրենց երկար սպասեցնել չեն տալիս: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՊԲ-ն: Անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ-ի՝ այսօր՝ հունիսի 21-ին տարածած հաղորդագրությանը, թե իբր կանխվել է դիվերսիոն ներթափանցման փորձ եւ գերեվարվել մեկ հայ զինծառայող, նշվում է, որ դա հերթական ապատեղեկատվություն է: «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը […]

Դա նշանակում է՝ ջանքեր պետք է գործադրել. Ֆիննախ (տեսանյութ)

«Այսօրվա գնահատականով տնտեսական աճի պոտենցիալը 3-4 տոկոս է: Եթե մենք մեր առջև միջինը 5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ ենք դնում, դա նշանակում է՝ ջանքեր պետք է գործադրել: Որտե՞ղ են ջանքերը, դրանք մանրամասն դրված են կառավարության ծրագրում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Դիտարկմանը, թե արդյոք 5 տոկոս աճը քիչ չէ, […]

«6 ոգեւորիչ րոպեներ»․ ինչպես է անցել Թրամփի ու Պորոշենկոյի հանդիպումը /տեսանյութ/

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Հանդիպումը, Պորոշենկոյի բնորոշմամբ, եղել է «ամբողջական ու դետալային», սակայն տեւել է 6 րոպե, իսկ դրա ավարտին ամերիկյան կողմը ոչ մի հայտարարություն չի հնչեցրել, հայտնում է Газета.ру-ն։ Նախագահները հանդիպման կեսից լրագրողների են հրավիրել՝ համատեղ լուսանկարվելու համար, եւ Թրամփը հայտարարել […]

«Բանակցային լավ պոզիցիա պիտի ունենանք ու պաշտպանենք մեր շահերը»

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն, այսօր Ազգային ժողովում Կառավարության 2017-2022 թվականների ծրագրի քննարկման ժամանակ դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին, ասաց, որ անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղի խնդրին, իսկ եթե կա էլ, ապա ընդամենը մեկ տեղ է: Վարչապետն արձագանքեց, թե այս պահին չի մտաբերում՝ մեկ տող է գրված, թե ավելի շատ, բայց ամբողջ ծրագիրն ուղղված է մեր անկախությանն, […]

Ոչ կանոնավոր ուղևորափոխադրում է եղել. նախարարը՝ Տուլայի վթարից (տեսանյութ)

Թե՛ ճանապարհաշինությունը, թե՛ տրանսպորտը Կառավարության ծրագրում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության գերակա ուղղություններից են. այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց նախարար Վահան Մարտիրոսյանը:  Հարցին, թե այդ ամենն իրականացնելու համար կարևոր է, թե ով է իրականացնողը, նախարարը պատասխանեց. «Ցանկացած ոլորտում էլ, իհարկե, անձից կախված է, բայց սա թիմային ու փուլային ծրագիր է, և ով էլ […]

Չի համոզում Սերժ Սարգսյանին. վարչապետը բացեց փակագծերը

Խորհրդարանում շարունակվում է 2017-2022 թվականների Կառավարության ծրագրի քննարկումը։ «Եlք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը շարունակեց գործընկերոջ՝ Էդմոն Մարուքյանի հարցադրումը՝ խնդրելով հստակեցնել՝ 2018-ից հետո Կարեն Կարապետյանը լինելու է վարչապետ, թե ոչ։ Փաշինյանը ընթերցեց նախագահ Սերժ Սարգսյանի՝ տարիներ առաջ հնչեցված խոսքերը, որ չի առաջադրվելու նախագահի պաշտոնում, չի հավակնելու նաև վարչապետի պաշտոնին․ «Այնպիսի տպավորություն է, որ էլ չեք լինելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՄայիսիՀուլիսի