05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2017

Կարիք չկա անմիջապես գնալու եզրակացությունների, սպասենք. ԵՄ դեսպան

Ամեն տարի մայիսի 9-ին նշում են Եվրոպայի համերաշխության և միասնության տոնը: Իսկ մինչ այդ սկսվում են նշվել Եվրոպայի օրերը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Եվրոպայի օրերի շրջանակում մի շարք իրադարձություններ, միջոցառումներ արդեն կատարվել ու կատարվելու են: Նախ մայիսի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Եվրոպական […]

Փողային նվագախմբերի մասնակցությամբ հանդիսավոր քայլ-շքերթ՝ Մայիսյան եռատոնին ընդառաջ

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայիսյան հաղթանակների տոներին ընդառաջ մայրաքաղաքում կազմակերպվել է քայլ-շքերթ՝ փողային նվագախմբերի մասնակցությամբ: Երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն են ունեցել ունկնդրելու ինչպես երևանյան, այնպես էլ հանրածանոթ ու սիրված այլ մեղեդիներ: Շքերթի մեկնարկը տրվել է Մատենադարանից, որն անցնելով մայրաքաղաքի փողոցներով՝ հասել է Ազատության հրապարակ, որտեղ և կայացել է ամփոփիչ համերգը: Միջոցառմանը մասնակցել են փողային նվագախմբեր […]

Ջերմաստիճանը կբարձրանա

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Մայիսի 8-10-ը՝ առավելապես հյուսիսային շրջաններում, 11-12-ը՝ շրջանների զգալի մասում, հատկապես գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 8-10-ը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մայիսի […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ֆրանսիայի նորընտիր Նախագահ Էմանուել Մակրոնին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նորընտիր Նախագահ Էմանուել Մակրոնին, որում մասնավորապես ասված է. «Մեծարգո՛ պարոն Նախագահ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի և երկրի ղեկավարի բարձրագույն պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության վրա խարսխված՝ մեր երկրների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները, բարձր […]

Խորհրդարանի լիազորությունները կավելանան, իսկ արդյունավետությո՞ւնը

«Նոր  խորհրդարանն, ինչպես հայտնի է իր լիազորություններով տարբերվելու է նախորդից:  Հայաստանում  առաջիկայում պառլամենտական համակարգը ամբողջությամբ ներդրված կլինի: Այսինքն ՝ խորհրդարանի լիազորությունները անհեմատ  ավելի լայն են լինելու, իսկ պատգամավորների թվի կրճատումը, բնականաբար,  կհանգեցնի նրան, որ պատգամավորների պատասխանատվությունը կավելանա:  Ստացվում է՝ նոր խորհրդարանը պետք է կարողանա կատարել այն աշխատանքները, որոնք կատարում էին 131  պատգամավորները և դեռ ավելին […]

Երկրապահը եղել է բանակի հիմքն ու հիմնաքարը․ Մանվել Գրիգորյան

Շնորհավորում եմ մեր ազգին Երկրապահի օրվա եւ մայիսյան բոլոր տոների կապակցությամբ: Մայիսի 8-9-ին մեր ժողովուրդը միանգամից չորս տոն է նշում: Այս երկու օրվա ընթացքում մենք տոնում ենք ֆաշիզմի նկատմամբ մարդկության տարած հաղթանակի օրը, տոնում ենք Շուշիի ազատագրման օրը, Արցախի ինքնապաշտպանության բանակի հիմնադրման օրը: Պարծանքով արձանագրենք, որ Արցախի պաշտպանության բանակն արդեն 25 տարեկան է: Արցախի բանակի […]

Երևանում ՊՆ աշխատակիցները ծեծի են ենթարկել ճանապարհային ոստիկաններին․ Shamshyan.com

SHAMSHYAN.com– ի տեղեկություններով այսօր՝ մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00 -ից 19:30-ը ընկած ժամանակահատվածում Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայի վրա գտնվող «Արեւելյան խոհանոց»-ի դիմաց մի խումբ զինվորականներ դաժան ծեծի են ենթարկել ոստիկանության երկու աշխատակիցների: Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության աշխատակիցները՝ ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արամյանց բժշկական կենտրոն, ծառայում էին […]

Ռադիոն շարունակում է մնալ հանրության իրազեկման կարևոր միջոցներից մեկն ու անբաժան ուղեկիցը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ռադիոյի օրվա առթիվ Ռադիոյի հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական ձեր տոնի՝ Ռադիոյի օրվա առթիվ: Հատկանշական է, որ ժամանակակից տեխնոլոգիաների արագ զարգացման և տեղեկատվական միջոցների առատության պայմաններում ռադիոն շարունակում է մնալ հանրության իրազեկման կարևոր միջոցներից մեկն ու անբաժան ուղեկիցը: Եվ պետք է ուրախությամբ փաստեմ, որ դուք՝ ռադիոյի նվիրյալներդ, ամենայն […]

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն` մայիսի 8-9-ը մասնակցելու Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի