13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Խորհրդարանի լիազորությունները կավելանան, իսկ արդյունավետությո՞ւնը

«Նոր  խորհրդարանն, ինչպես հայտնի է իր լիազորություններով տարբերվելու է նախորդից:  Հայաստանում  առաջիկայում պառլամենտական համակարգը ամբողջությամբ ներդրված կլինի: Այսինքն ՝ խորհրդարանի լիազորությունները անհեմատ  ավելի լայն են լինելու, իսկ պատգամավորների թվի կրճատումը, բնականաբար,  կհանգեցնի նրան, որ պատգամավորների պատասխանատվությունը կավելանա:  Ստացվում է՝ նոր խորհրդարանը պետք է կարողանա կատարել այն աշխատանքները, որոնք կատարում էին 131  պատգամավորները և դեռ ավելին պետք է անեն», – Henaran.am-ի հետ զրույցում    այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր  Սամվել Նիկոյանը:

 Վերջինս հույս հայտնեց, որ նոր նոր խորհրդարանը կլինի շատ ավելի գործունակ ու կաշխատի ավելի նպատակուղղված: «Պառլամենտարիզմը ՀՀ-ում արդեն իսկ զարգացման պրոցեսի մեջ է, և քանի գնում,  ավելի կատարյալ է դառնում: Միանշանակ, խոր խորհրդարանը, ինչպես նշեցի, ավելի շահեկան է լինելու նախորդի համեմատ, և ես լիահույս եմ, որ այն իր աշխատանքները կիրականացնի  ավելի արդյունավետ», – եզրափակեց Սամվել Նիկոյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ