06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Կարիք չկա անմիջապես գնալու եզրակացությունների, սպասենք. ԵՄ դեսպան

Ամեն տարի մայիսի 9-ին նշում են Եվրոպայի համերաշխության և միասնության տոնը: Իսկ մինչ այդ սկսվում են նշվել Եվրոպայի օրերը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Եվրոպայի օրերի շրջանակում մի շարք իրադարձություններ, միջոցառումներ արդեն կատարվել ու կատարվելու են: Նախ մայիսի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն և շնորհավորել պատվիրակության աշխատակիցներին Եվրոպայի օրվա կապակցությամբ:

Ապա ԵՄ պատվիրակության կողմից կազմակերպված դասական երաժշտության համերգ է եղել՝ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Հայաստանի երեխաներ» երգչախմբի և  ՀՀ մարզերի գեղարվեստի դպրոցների սաների մասնակցությամբ «Եվրոպան հանուն խաղաղության» խորագրով: 

Պյոտր Սվիտալսկին նկատեց, որ նման միջոցառումներ լինելու են նաև Վանաձորում, Գյումրիում, Եղեգնաձորում, Կապանում, Սիսիանում:

Ապա դեսպանն անդրադարձավ վերջերս եղած աղմկահարույց  միջադեպին, որ  Հայաստանում ԵՄ դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանին առաջադրվել էր մեղադրանք՝ ծրագրերի համար հատկացվող փողի հափշտակության համար: Խոսքը մի քանի հարյուր միլիոն դրամի մասին է:  Ըստ տեղեկության՝ Մարինե Պապյանի բանկային պահոցից հայտնաբերվել է ահռելի քանակի փող և ոսկեղեն:

Դեսպանը նկատեց, որ իրենց տարածած հայտարարությանը հավելելու բան չունի, սակայն միաժամանակ կարևորեց այն, որ այս գործով զբաղվում է ՕԼԱՖ-ը, այն ուղարկել է հայտ և առաջարկություններ Քննչական կոմիտեին, որպեսզի սկսկվի պաշտոնական հետաքննություն, գործ հարուցվի: «Արդեն տեսել եմ որոշակի հրապարակումներ, որ այս խարդախության դեպքերը կարող են բացասաբար ազդել ՀՀ-ԵՄ փոխհարաբերությունների վրա, ես կարծում եմ՝ հակառակը, փոխհարաբերությունը կարող է խորանալ՝ շնորհիվ այս համատեղ աշխատանքի, որը սերտ է Քննչական կոմիտեի ու ՕԼԱՖ-ի կողմից:

Ես ակնկալում եմ, որ Քննչական կոմիտեն նույն լրջությամբ կվերաբերի այն ազդակներին, որոնք հասնում են իրենց տեղական կառույցներից, ինչպես որ վերաբերեցին մեզ, կարիք չկա անմիջապես գնալու եզրակացությունների, սպասենք, դատողություններ չանենք, դա դատարանի իրավունքն է: Հասկանում եմ, որ սա բավական բարդ իրավիճակ է այն մարդկանց համար, ովքեր անմիջապես կապված են սրա հետ, բայց դատարանի վճռից առաջ մենք չենք խոսում»,-ասաց Պ. Սվիտալսկին:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ