06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2017

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցները համալրվել են նոր ու միջազգային չափանիշներին համապատասխանող մարզագույքով

Արդեն երրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ համայնքային ենթակայության մարզական օջախները համալրվում են նոր ու ժամանակակից մարզագույքով: Մայրաքաղաքի մարզադպրոցներին հերթական մարզագույքի հանձնման արարողությանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետը: Տարոն Մարգարյանը դրանց տնօրենների ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է ձեռքբերված նոր մարզագույքին: Պատասխանատուները նշել են, որ ծրագրով ձեռք են բերվել անհրաժեշտ պրոֆեսիոնալ նոր հեծանիվներ՝ […]

Փոքր ժամանակ ես էլ եմ զբաղվել կարատեով.Նանա /տեսանյութ/

«Փոքր ժամանակ ես էլ եմ զբաղվել կարատեով և այսօր շատ եմ կարևորում Գոռ Վարդանյանի գործը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երգչուհի Նանան: Նշենք, որ երեկ՝ մայիսի 7-ին  Միջազգային Դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիան  սկսեց մայիսյան հաղթանակներին նվիրված մրցաշարը: Մրցաշարի մեկնարկին ներկա էին ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորող, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և […]

Հաղթանակը նրանով է հաղթանակ, երբ կարողանում ես այն պահել

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր Շուշիում հանդիպում է ունեցել 2017 թվականին զորացրված, ինչպես նաև ներկայումս ժամկետային զինծառայության մեջ գտնվող և ծառայության ընթացքում անձնվիրության ու խիզախության համար խրախուսման արժանացած մի խումբ զինծառայողների և զորացրված սպաների հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ինչպես նաև […]

Ինչ է Աստված մարդուց ակնկալում

Եթե իմանայիք, թե ինչ է նշանակում՝ «Ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ», ապա դուք անպարտներին չէիք դատապարտի: Մատթեոս 12:7 Զոհերից ու ձևապաշտությունից առավել Աստված ակնակալում է մեր բարի գործերը։ Իրական աստվածպաշտությունը ունի մեկ օրենք՝ արձագանքել մարդկային կարիքին, սիրով ու ողորմածությամբ ապրել կյանքը։ Ողորմությունը բարիք գործելու, մարդկանց չդատելու, ներել կարողանալու, մարդկային ցավը հասկանալու և կիսելու, սիրո […]

«Ելքն» այսօր Մալաթիայում է

Մայիսի 14-ին դուք ունեք հնարավորություն մայրաքաղաքում հաստատված կլանային և կոռումպացված իշխանությունը հաշվետու և ժողովրդական իշխանության փոխարինելու: Դրա համար անհրաժեշտ է գնալ տեղամասեր և քվեարկել «Ելք» դաշինքի օգտին»,-այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:  Դաշինքի ավագանու թեկնածու Վիկտոր Ենգիբարյանը նշեց, որ ընտրություների ժամանակ իրենց քվեարկությամբ կարող են բարեփոխումներ […]

Ալամ աշխարհի չեմպիոնը՝ Տարոնին /տեսանյութ/

Լեգենդար բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը կողմնորոշվել է, թե Երևանի ավագանու ընտրություններում որ քաղաքական ուժին կտա իր վստահության քվեն: «Տարոնը ուժեղ տղա է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց սպորտի վաստակավոր գործիչը: Իսրայել Հակոբկոխյանը հրաժարվեց իր խոսքը մանրամասնելուց՝ ասելով.«Ուղիղ եթեր տվեք՝ խոսամ: Ես Իսոն են ու գիտեմ երբ կխոսամ»: Նշենք, որ տարիներ առաջ անվանի բռնցքամարտիկը ուղիղ եթերով ՀՀՇ-ին անվանել […]

Թուրքիան պատրաստվում է Իրանի հետ սահմանին պատ կառուցել

Թուրքիան պատրաստվում է պատ կառուցել նաև Իրանի հետ սահմանին: Այս մասին գրում է թուրքական «Hürriyet» թերթի սյունակագիր Աբդուկքադիր Սելվին: Ըստ նրա՝ այս քայլն արվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և դրա ենթակազմավորումների անդամ զինյալների ներթափանցումը կանխելու համար: «Իրանի թուրքական սահմանին են գտնվում PKK-ի Մակու, Դմաբաթ, Նավուր, Քոթր, Քեներեշ, Շեհիդեն ճամբարները: Այդ ճամբարներում […]

Մենք հիմա նույնիսկ ՀՀԿ-ին մեզ մրցակից չենք համարում. Ն. Փաշինյան (տեսանյութ)

«Այս պահին մեր ունեցած տեղեկությունները, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք գտնվում ենք հաղթելու եզրին, եթե չասենք հաղթած»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք» դաշինքից ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանը` խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին: Հարցին, թե տեղեկություններ ունեն, որ ընտրակաշառք է բաժանվում, նա պատասխանեց. «Տեղեկություն, որ մեկը գա, գրի, որ ընտրակաշառք են բաժանում, չկա, բայց […]

«Երկիր ծիրանի»-ն կարող է արմատական փոփոխություններ անել

Այսօր «Երկիր ծիրանի» կուսակցությունը նախընտրական քարոզարշավ էր անցկացնում Էրեբունի  վարչական շրջանում:  «Երկիր  ծիրանի» կուսակցության ներկայացուցիչները երևանցիներին կոչ արեցին ընտրել հենց «Երկիր ծիրանի» կուսակցությանը՝ վստահեցնելով, որ այս քաղաքական ուժը կարող է արմատական փոփոխություններ անել:   «Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչները քաղաքացիներին տեղեկացրին՝ մայիսի 12-ին՝ ժամը  18-ին, «Երկիր ծիրանի»-ն՝ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ իրականացնելու է համերգ-հանրահավաք, որի ընթացքում ելույթ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի