14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Ելքն» այսօր Մալաթիայում է

Մայիսի 14-ին դուք ունեք հնարավորություն մայրաքաղաքում հաստատված կլանային և կոռումպացված իշխանությունը հաշվետու և ժողովրդական իշխանության փոխարինելու: Դրա համար անհրաժեշտ է գնալ տեղամասեր և քվեարկել «Ելք» դաշինքի օգտին»,-այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: 

Դաշինքի ավագանու թեկնածու Վիկտոր Ենգիբարյանը նշեց, որ ընտրություների ժամանակ իրենց քվեարկությամբ կարող են բարեփոխումներ ակնկալել: Նրանք նաև անդրադարձան ու քաղաքացիներին ներկայացրին իրենց նոր ծրագիրը` սոցիալական աջակցություն  տրամադրել յուրաքանչյուր քաղաքացու, ով իրենց, մեծամասնություն ունենալու դեպքում, կհայտարարի, թե ինքն ընտրակաշառք չի վերցրել ու ՀՀԿ-ին չի ընտրել:

Քարոզարշավը շարունակում են բակերում, մայթերում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ