28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ելքն» աննախադեպ ու ցնցող առաջարկ է անում (տեսանյութ)

 «Պառլամենտական փորձը հաշվի առնելով՝ մենք մեր նախընտրական ծրագրում կարևոր փոփոխություն ենք կատարում: Մեր ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ մեզ Երևանում հաղթանակի հասնելու համար շատ քիչ է մնացել: Իսկ սրա ներդրմամբ արդեն ավելի վերջնական կլինի մեր հաղթանակը»,-այսօր «Ելք» դաշինքի ներկայացուցիչների հրավիրած հրատապ ասուլիսին հայտարարեց Էդմոն Մարուքյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ ներկայացրեց առաջարկվող փոփոխությունը. «Քննարկումների արդյունքում որոշում ենք կայացրել, որ Երևանի ավագանիում մեծամասնություն ձևավորելուց հետո մի շարք փոփոխություններ ենք կատարելու Երևանի բյուջեում և ներառելու ենք սոցիալական աջակցություն ընտրակաշառքի հակադրվող  քաղաքացիներին, այսինքն՝ նրանք, ովքեր համապատասխան դիմում կներկայացնեն քաղաքապետարան ու կասեն, որ հրաժարվել են ընտրակաշառքով քվեարկելուց, կոնկրետ չափով սոցիալական օգնություն կստանան: Դա կլինի 15 հազար դրամ»,-բացատրեց «Ելքի» քաղաքապետի թեկնածուն:

Հարցին, թե միթե սա էլ ընտրակաշառք չի, Ն. Փաշինյանը պատասխանեց. «Ընտրակաշառքը քրեական հանցագործություն է, որևէ մեկն ասուլիս է հրավիրում ու քրեական հանցագործության մասին հայտարարո՞ւմ, դա Երևանի բյուջեն է»: Henaran.am-ի հարցին, թե մտավախություն չկա, որ սա հակառակ PR կլինի իրենց համար, քաղաքապետի թեկնածուն պատասխանեց. «Մենք սոցիալական աջակցություն ենք առաջարկում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հրաժարվել են ընտրակաշառքից:

Մենք աում ենք, որ Երևանի բյուջեն և քաղաքը չենք թալանելու և չթանալած միջոցները հատկացնելու ենք սոցիալական միջոցների բարելավման, մենք չենք տանելու գոլդ հասցեներով տների նկուղներում պահենք, ընտրություններից առաջ էլ բաժանենք, որ նոր ձայներ ստանանք, բյուջեի տերը Երևանի քաղաքացիներն են»:

Ըստ բանախոսների՝ բյուջեն կհերիքի:

Հարցին, թե ինչպես են հասկանալու՝ ընտրողն իսկապես ՀՀԿ-ին չի ընտրել, թե իրենց խաբում է, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Մենք հավատում ենք մեր ընտրողին: Եթե ոմն մեկը քվեարկի ՀՀԿ-ի օգտին, մենք չենք հաղթի»:

Այս մտադրությունն առաջացել է՝ հաշվի առնելով բակային հանդիպումների ժամանակ քաղաքացիների հայտարարությունները, թե իրենք սոցիալական վիճակից ելնելով՝ ստիպված ընտրակաշառք են վերցնում և ՀՀԿ-ին ընտրում, իսկ ընդդիմադիրները ոչ մի հակաքայլ չեն անում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ