04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մենք հիմա նույնիսկ ՀՀԿ-ին մեզ մրցակից չենք համարում. Ն. Փաշինյան (տեսանյութ)

«Այս պահին մեր ունեցած տեղեկությունները, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մենք գտնվում ենք հաղթելու եզրին, եթե չասենք հաղթած»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք» դաշինքից ընտրված պատգամավոր Էդմոն Մարուքյանը` խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին: Հարցին, թե տեղեկություններ ունեն, որ ընտրակաշառք է բաժանվում, նա պատասխանեց. «Տեղեկություն, որ մեկը գա, գրի, որ ընտրակաշառք են բաժանում, չկա, բայց լուրեր, որ ընտրակաշառքի բաժանման մեխանիզմները գործի են դրված, այո, ունենք: Կարծում եմ`  Երևանում բնակվող յուրաքանչյուր մարդ կարող է այդ տեղեկություններն ունենալ»:

Հարցին, թե ունեն այլ ահազանգեր, ինչպես օրինակ  խորհրդարանական ընտրությունների ժամանակ տնօրենների հայտնի դեպքը եղավ, «Ելքի» քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինայանը պատասխանեց. «Այդ հայտնի տնօրենների մի մասը ՀՀԿ-ի ցուցակում են, և դրանով արդեն ամեն ինչ ասված է: Եթե թեկնածու չլինելով` արել են այդ ամենը, պարզ է, որ հիմա էլ պիտի անեն: Ուղղակի, հիմա հեռախոսազանգերին չեն պատասխանում»:

Ինչ վերաբերում է մյուս քաղաքական ուժերի քարոզարշավային տեխնոլոգիաներին, ապա Էդմոն Մարուքյանն ասաց. «Յուրաքանչյուր ուժ իր ռազմավարությունն ունի, գնահատելու կարիք չկա: Մենք մեր քարոզչությունն ենք իրականացնում` մեր ռազմավարության համաձայն»:

Հարցին, թե շարունակում են իրենց հիմնական մրցակից միայն «Հանրապետականին» համարել, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Մենք հիմա նույնիսկ ՀՀԿ-ին մեզ մրցակից չենք համարում: Այդ փուլն անցել ենք»: 

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ