02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 26, 2017

25 ավտոմեքենա վարել են անչափահասներ

«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում՝ ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 67 տրանսպորտային միջոց (18-ը՝ Երևան քաղաքում, 49-ը՝ մարզերում): Մարզերում 25 ավտոմեքենա վարել են անչափահասներ, 23 ավտոմեքենաների պատուհաններից կախված են եղել երեխաներ, 2 ավտոմեքենա եղել է առանց պետհամարանիշի:

Պլանային ջրանջատում Լոռու մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին.   Ս.թ. մայիսի 30-ին ժամը 8.00-20.00 կդադարեցվի Լոռու մարզի` Լեռնապատ համայնքի Նոր Գյուղ թաղամասի ջրամատակարարումը:   Ս.թ. մայիսի 31-ին ժամը 8.00-20.00 կդադարեցվի Լոռու մարզի` Գուգարք համայնքի 2-րդ, 9-րդ փողոցների, 1, 2, 3, 14 շենքերի, Քոթեջներ թաղամասի […]

«Լա Բոհեմ» բալետի պրեմիերային ներկա կլինի Շառլ Ազնավուրը

Մայիսի 29-ին Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Լա Բոհեմ» բալետային ներկայացման պրեմիերան՝ նվիրված Շառլ Ազնավուրին: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեցին ՌԴ վաստակավոր արտիստ Կոստանտին Օրբելյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանը: Վերջինս բալետի սցենարի հեղինակն ու բեմադրող խորեոգրաֆն է: Նա ասաց, որ  Ռուդոլֆ Խառատյանն էլ հավելեց, որ բալետը կմտնի օպերային թատրոնի խաղացանկ: «Դեռ […]

Երևանում այս մշակույթն արդեն ձևավորված է, և Երևանը պատրաստ է շաբաթօրյակին

«Մաքուր Հայաստան» նախաձեռնության մեջ ընդգրկված միջոցառումները բաժանվում են երկու խմբի՝ օպերատիվ, այսօրեական քայլեր, որոնք պետք է իրականացվեն, և որոշակի գործընթացներ, որոնք պետք է ապահովեն հասած արդյունքի շարունակականություն. այսօր ասուլիսին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, «Մաքուր Հայաստան» նախաձեռնության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը: Նրա տեղեկացմամբ՝ այսօր բոլոր մարզերում լինելու են հանձնաժողովի նիստեր […]

Թուրքական իշխանություններն անհամբեր սպասում են Գարեգին արք. Բեկչյանին

«Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության անդամ, տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե  Պոլսի կուսակալությունից երեք անգամ զանգել են տեղապահ ընտրված Գարեգին արք. Բեկչյանին և խնդրել ժամ առաջ գալ Պոլիս: Թուրքական իշխանություններն անհամբեր սպասում են նրան և առավել քան կողմ են, որ ընտրությունները ժամ առաջ սկսվեն: Հացպանյանը հայտնեց, որ պատրիարքի թեկնածուներից […]

«Բաբլոյանը կիրթ է, գիտության դոկտոր, նրա հատկանիշները բարձր են. Արա Ասոյան

Առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Արա Ասոյանին գոհացնում են Կառավարության ու նորընտիր խորհրդարանի կազմերը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ իրենց կառույցի նկատմամբ այսքան ժամանակ որևէ ճնշում կառավարության կողմից չի եղել:  Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ապա նա նկատեց. «Բաբլոյանը կիրթ, գիտության դոկտոր, նրա հատկանիշները բարձր, բարոյական մակարդակի են: Մի քանի օդիոզ դեմքերի, […]

Վարչապետ Կարեն Կարապետյանը Կազանում հանդիպել է Բելառուսի գործընկերոջ հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը Կազան կատարած աշխատանքային այցի շրջանակում առանձնազրույց է ունեցել Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ: Երկու երկրների վարչապետերը քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը և հետագա զարգացման հեռանկարները: Արծարծվել են ինչպես Անկախ պետությունների համագործակցության, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Նշենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Կազանում մասնակցում […]

Ոստիկանը դիտավորյալ խանգարում էր Սեֆիլյանին.փաստաբան/տեսանյութ/

Այսօր Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական առաջին նիստն էր, որն անցավ լարված մթնոլորտում: Դատականի նիստի մասնակիցները պատշաճ ձայն էին պահանջում, քանի որ ապակեպատ դահլիճից այն կողմ ո՛չ լրագրողներին, և ո՛չ էլ դահլիճում գտնվողներին դատական նիստը լսելի չէր:  Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ դատական նիստի հրապարակայնությունը խախտված է: Նշենք, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի