17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Բաբլոյանը կիրթ է, գիտության դոկտոր, նրա հատկանիշները բարձր են. Արա Ասոյան

Առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Արա Ասոյանին գոհացնում են Կառավարության ու նորընտիր խորհրդարանի կազմերը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ իրենց կառույցի նկատմամբ այսքան ժամանակ որևէ ճնշում կառավարության կողմից չի եղել: 

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ապա նա նկատեց. «Բաբլոյանը կիրթ, գիտության դոկտոր, նրա հատկանիշները բարձր, բարոյական մակարդակի են: Մի քանի օդիոզ դեմքերի, որոնք ԱԺ գալիս էին այլ նպատակով, փառք աստծո էլ չենք տեսնի: Նրանք մարդիկ էին, որոնք չընտրվելու դեպքում` մեկը մանկապարտեզի հոսանքն է անջատել, մեկն իր արած ասֆալտի վրա բերել երկու բեռնատար քար է թափել, որ այնտեղով չգնան-գան»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ