25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 26, 2017

Ով որ հանձնաժողովում է ընդգրկված

Հայաստանի վեցերորդ գումարման Ազգային ժողովի 9 մշտական հանձնաժողովների ամբողջական կազմերն արդեն հայտնի են: Խորհրդարանը մշտական հանձնաժողովների նախագահներին ընտրել է փակ քվեարկությամբ: Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են նաև ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, Ջեմմա Բաղդասարյանը, Մարգարիտ Եսայանը, Արսեն Միխայլովը, Ռոբերտ Սարգսյանը, «Ծառուկյան» խմբակցության […]

«Լրիվ Սոդոմ և Գոմոր է»

Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովը բավական երկար կքննարկվի ԶԼՄ-ների կողմից և սոցցանցերում…Պատճառը՝սկանդալային լուսանկարն է,որը արվել է գագաթաժողովի մասնակից երկրների ղեկավարների կանանց ընդհանուր լուսանկարվելու ժամանակ…Լուսանկարի մեջ մի տղամարդ կա՝Գոթյե Դեստնեն,ով Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի “ամուսինն” է…Իսկ տարօրինակն այն է,որ Դեստենեն և Բեթելին տղամարդ են…Լյուքսեմբուրգի վարչապետը,ով չի թաքցնում իր համասեռամոլ լինելու փաստը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին […]

«Քննությունը» խստացվում է

Հայկական արտադրանքի մրցունակությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է խստացնել պահանջները լաբորատորիաների աշխատանքի նկատմամբ: Սպասվում է, որ մինչև տարեվերջ այս ուղղությամբ տեղի կունենան բարեփոխումներ: Նախկինում գործող 37 լաբորատորիաներից 5-ը չեն համապատասխանել անհրաժեշտ ստանդարտներին, ինչի արդյունքում պետությունը փակել է այդ կառույցները: Որակի բարձրացման արդյունքում հնարավոր կլինի ոչ միայն ավելացնել արտահանման ծավալները, այլ նաև անվտանգությունը, ինչը շատ կարևոր է […]

Բախումներ դատարանում «Երկիր Ծիրանիի» անդամների մասնակցությամբ (տեսանյութ)

ՀՀ Վարչական դատարանում այսօր՝ մայիսի 26-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի՝ Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով նիստին միջադեպ տեղի ունեցավ դատական կարգադրիչների եւ նիստերի դահլիճում ներկա գտնվողների միջեւ: Դատական կարգադրիչները ներկաներին պահանջում էին դուրս գալ նիստերի դահլիճից, սակայն, ներկաները չենթարկվեցին, կարգադրիչները ստիպված եղան նիստերի դահլիճից հեռացնել նստարանները:

Մի՛ վախեցեք դժվարություններից. ՀՀ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը «Վերջին զանգի» օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին։ «Սիրելի՛ շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ ձեր կյանքի այս կարևոր իրադարձության՝ «Վերջին զանգի» առթիվ։ Ցանկանում եմ, որ լինեք եռանդուն, նպատակասլաց ու լավատես: Ձեզ սպասում է նոր գիտելիքներ ձեռք բերելու, աշխարհը ճանաչելու և այդ աշխարհում ձեր տեղը գտնելու հետաքրքիր ու պատասխանատու ճանապարհ: Մի՛ վախեցեք դժվարություններից, […]

Արցախի հանրապետության ԱԳՆ-ի արձագանքը

Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի  Aysor.am-ի հարցին, թե Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջերս Արցախում մեկնարկած զբոսաշրջային թռիչքների վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը, ըստ որի արցախյան իշխանությունները զբոսաշրջության քողի ներքո փորձում են վերականգնել Երևանի և Ստեփանակերտի միջև ավիահաղորդակցությունը, ասել է. «Արցախը վաղուց ի վեր իր բնականոն հունով զարգացող երկիր է, որտեղ մարդիկ, ինչպես […]

Աղվան Հովսեփյանը նիստ է հրավիրել

ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։  Կոլեգիայի օրակարգում ընդգրկվել և քննարկվել է 3 հարց՝ 2016թ. ընթացքում ՔԿ ծառայողների նկատմամբ կատարված ծառայողական քննությունների, 2015-2016թթ. ընթացքում ՀՀ ՔԿ ծառայողների կողմից իրենց պաշտոնեական […]

Եթե Կարեն Կարապետյանը մնա 2018-ից հետո…

«Ընտրություններից առաջ վարչապետը զբաղվում էր PR-ով և ճիշտ էլ անում էր, քանի որ դա էր իր դիմաց դրված խնդիրն ու նպատակը, և իհարկե, հիմնականում աշխաատանքը դրա հետ էր կապված, դրա հետ միաժամանակ մի շարք փոփոխություններ նախապատրաստվում էին, տեղի էին ունենում և հիմա էլ տեղի են ունենում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` խոսելով […]

«Ձեռք է բերվել յոթով միջազգային դիտորդների թիվը մեծացնելու մասին պայմանավորվածություն»

Հայկական և ադրբեջանական կողմերի հետ ձեռք է բերվել յոթով միջազգային դիտորդների թիվը մեծացնելու մասին պայմանավորվածություն. ադրբեջանական ԱՊԱ-ին է ասել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը: Նա նշել է, որ դրանց համաձայնեցմամբ այժմ զբաղվում է ԵԱՀԿ գործող ավստրիական նախագահությունը՝ կազմակերպության քարտուղարության համապատասխան կառույցների, ինչպես նաև կողմերի ներկայացուցիչների հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի