20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Արցախի հանրապետության ԱԳՆ-ի արձագանքը

Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի  Aysor.am-ի հարցին, թե Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջերս Արցախում մեկնարկած զբոսաշրջային թռիչքների վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը, ըստ որի արցախյան իշխանությունները զբոսաշրջության քողի ներքո փորձում են վերականգնել Երևանի և Ստեփանակերտի միջև ավիահաղորդակցությունը, ասել է.

«Արցախը վաղուց ի վեր իր բնականոն հունով զարգացող երկիր է, որտեղ մարդիկ, ինչպես յուրաքանչյուր այլ երկրում, ապրում և ծրագրեր են իրականցնում տարբեր բնագավառներում, այդ թվում նաև զբոսաշրջության ոլորտում։

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ոչ միայն փորձում է ժխտել այդ օբյեկտիվ իրողությունը, այլև առիթը բաց չի թողնում ցուցադրելու իր աղաղակող անտեղյակությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտը կարգավորող միջազգային կոնվենցիաներից և իրավական նորմերից։

Ադրբեջանական իշխանությունների ձգտումը՝ Արցախում իրականացվող կոմերցիոն-զբոսաշրջային նախաձեռնությունները պայմանավորել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացով, անթաքույց փորձ է շեղել միջազգային հանրության ուշադրությունը բանակցային գործընթացը խոչընդոտող իրական խնդիրներից, որոնք, նախ և առաջ, պայմանավորված են բանակցային գործընթացը տապալելու ադրբեջանական կողմի շարունակական փորձերով։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ