25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 19, 2017

Հարգանքի տուրք Ծիծեռնակաբերդում՝ Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին

Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչներ, Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների միության նախագահ Արկադի Խիտարովը, հոգեւոր դասի եւ Հայաստանի հունական համայնքի ներկայացուցիչներ այցելել են Ծիծեռնակաբերդ։ Էդուարդ Շարմազանովը Հայաստանի օրենսդիր իշխանության անունից ծաղկեպսակ է դրել Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին։ Ներկաները […]

Առաջին անգամն է, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբն Ադրբեջանի դեմ ուղիղ հասցեական քննադատություն է հնչեցնում.Արա Բաբլոյան

Արա Բաբլոյանի արձագանքն Ադրբեջանի գործողությունների հետեւանքով հակամարտության գոտում իրադրության լարման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության առնչությամբ Մայիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծում հրթիռ արձակելու փաստին: Մասնավորապես նշվել է. «Ըստ բազմաթիվ հավաստի աղբյուրներից […]

Կարեն Կարապետյանն ու Ռիչարդ Միլսը մի շարք հարցեր են քննարկել

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:  Կառավարության ղեկավարը կարևորել է նման ձևաչափով պարբերական հանդիպումները, որոնք լավ հնարավորություն են հայ-ամերիկյան համագործակցության ընթացքի և զարգացման հեռանկարների շուրջ մտքեր փոխանակելու համար:  Դեսպան Միլսն ԱՄՆ կառավարության անունից շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և մաղթել […]

«Թոշակառուն պետք է կարողանա մեկ դիմումով իրացնել իր՝ թոշակ ստանալու իրավունքը»

  «Թոշակառուն պետք է կարողանա  մեկ դիմումով  իրացնել   իր՝ թոշակ ստանալու իրավունքը», – ԱԺ-ում իր հայտարարության ընթացքում հայտարարեց ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում հենյց այդպես էլ կլինի: «Ելք»  խմբակցության պատգամավոր Մանե Թամդիլյանը, սակայն, նշեց՝ միշտ չէ, որ թոշակառուն կարող է  դիմում գրել՝ այս կամ այն պատճառով: Ի պատասխան դրա՝ Հակոբ Հակոբյանը շեշտեց՝ եթե […]

Ոչ թե չինովնիկներ, այլ կոմերսանտներ. վարչապետը կրակ է ուզում

Պետական գույքի կառավարման վարչությունում ցանկանում եմ տեսնել ոչ թե չինովնիկներ, այլ կոմերսանտներ, որոնց աչքերում կրակ կա: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, ՀՀ պետական գույքի կառավարման վարչություն այցի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Կառավարությունից  հայտնում են, որ նա ծանոթացել ոլորտում իրականացվող գործընթացներին, պետական գույքի մասնավորեցման ծրագրերին եւ իրականացվող բարեփոխումների ընթացքին: Կառավարության ղեկավարը, ներկայացնելով վարչության […]

Եթե Գերմանիան ցանկանա հեռանալ Ինջիրլիքից, ուրեմն՝ «բարի ճանապարհ». Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն  արձագանքել է  Ինջիրլիք ռազմաբազայից գերմանացի զինվորներին դուրս բերելու մասին Գերմանիայի բարձրաստճան պաշտոնյաների  հայտարարություններին: Միջանկյալ նշենք, որ այն բանից հետո ինչ Թուրքիայի իշխանությունները արգելեցին գերմանացի պատգամավորներին  հանդիպել Ինջիրլիքում ծառայություն անցնող գերմանացի զինվորների հետ, գերմանացի մի շարք պաշտոնյաներ սկսեցին խոսել իրենց զինվորների  դուրս բերման մասին: Մասնավորապես, Կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ […]

Խոշոր վթար Հերացի-Խանջյան թունելի մոտ. կան վիրավորներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 19-ին, ժամը 11:01-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հերացու փողոցում՝ «Արամե» կարաոկե ակումբի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոց տանող ճանապարհահատվածում՝ թունելի սկզբնամասում բախվել են «BMW 3» մակնիշի […]

Հանձնաժողովների նախագահների թեկնածուներն առաջարկվեցին

Ազգային ժողովի խմբակցություններն այս պահին առաջադրում են հանձնաժողովների նախագահների թեկնածությունները: Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում ՀՀԿ խմբակցությունն առաջարկեց ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի թեկնածությունը: Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջարկվեց Նաիրա Զոհրաբյանի պաշտոնը: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում առաջարկվեց Արմեն Աշոտյանի թեկնածությունը: Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում առաջարկվեց Կորյուն Նահապետյանի թեկնածությունը: «Ծառուկյան» դաշինքը […]

«Սասնա ծռեր»-ի անդամի մասով ՄԻԵԴ-ը հանձնարարել է

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Սասնա ծռեր» խմբի անդամ  Արամ Հակոբյանի գործով բավարարել է ներկայացված միջանկյալ միջոցի կիրառման դիմումը եւ Հայաստանի կառավարությանը հանձնարարել է ապահովել Արամ Հակոբյանի համար պատշաճ բուժօգնություն եւ առանց ընդհատումների անհրաժեշտ դեղորայքի տրամադրումը կալանքի տակ գտնվելու ողջ ընթացքում: Այս մասին  Henaran.am-ի  հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Դավիթ Գյուրջյանը: Պաշտպան փոխանցմամբ՝  ՄԻԵԴ-ի որոշմամաբ՝ պահանջի խախտումը Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի