23 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Հանձնաժողովների նախագահների թեկնածուներն առաջարկվեցին

Ազգային ժողովի խմբակցություններն այս պահին առաջադրում են հանձնաժողովների նախագահների թեկնածությունները: Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում ՀՀԿ խմբակցությունն առաջարկեց ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի թեկնածությունը:

Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջարկվեց Նաիրա Զոհրաբյանի պաշտոնը:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում առաջարկվեց Արմեն Աշոտյանի թեկնածությունը:

Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում առաջարկվեց Կորյուն Նահապետյանի թեկնածությունը:

«Ծառուկյան» դաշինքը Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովում առաջարկվեց Վարդան Բոստանջյանի թեկնածությունը:

Պետաիրավական և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուն Հրայր Թովմասյանն է, Տնտեսական հարցերի հանձնաժողովը՝ Խոսրով Հարությունյանը, Տարածքային կառավարման հանձնաժողովի՝ Վարդևան Գրիգորյանը և Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի՝ Գագիկ Մինասյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ