Հայաստանը ստորագրեց Մշակութային սեփականության դեմ հանցանքների վերաբերյալ ԵԽ կոնվենցիան
Մայիսի 19-ին Կիպրոսում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ստորագրեց Մշակութային սեփականության դեմ հանցանքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիան։ Ելույթ ունենալով ստորագրման արարողությանը` ԵԽ գլխավոր քարտուղարը բարձր գնահատեց նոր կոնվենցիան առաջինը ստորագրող Հայաստանի, Կիպրոսի, Պորտուգալիայի, Հունաստանի, Սան-Մարինոյի և Մեքսիկայի պատրաստակամությունը` պայքարելու մշակութային արժեքների նկատմամբ հանցանքների դեմ։