26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2017

Ոստիկանությունից տեղեկացնում են

Ոստիկանությունն այսօր ստացել է ենթադրյալ ընտրախախտումների հետ առնչություն ունեցող 24 հաղորդում:  ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը` ժամը 13-ի դրությամբ, ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ենթադրյալ ընտրախախտումների հետ առնչություն ունեցող 24 հաղորդում, որոնցից 4-ը գտնվում է նյութերի նախապատրաստման շրջանում, 20-ը՝ ստուգման փուլում: Հաղորդումներից 10-ը՝ Երևանում, 2-ը՝ Լոռու, 3-ը՝ Շիրակի, 5-ը՝ Արարատի, 1-ը՝ Գեղարքունիքի, 3-ը՝ Վայոց ձորի մարզերում: […]

«ԵԼՔ» դաշինքից հայտարարում են

Ժամը 11:40-14։00 րոպեին ԵԼՔ դաշինքի վստահված անձինք արձանագրել են հետևալ ընտրախախտումները և կասկածելի գործողությունները։ 36/14 ընտրատեղամասում (թիվ 12 ընտրատարածք, Վայոց Ձոր, Եղեգնաձոր) կանխվել է քվեաթերթիկների գողության դեպք։ Ոստիկանությունը արձանագրել է։ 34/38 ընտրատեղամասում (թիվ 12 ընտրատարածք, Սյունիք, Գորիս) նկատվել է զինծառայողների շարունակական կուտակումներ։ 4/19 ընտրատեղամասում (թիվ 2 ընտրատարածք, Արաբկիր) հանձանժողովի անդամները սպառնացել են ԵԼՔ դաշինքի վստահված […]

Կարեն Կարապետյանը Մայր Աթոռ Էջմիածնում էր

Վարչապետ Կարեն Կարապետյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել 2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողությանը, որը մատուցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Տարոն Մարգարյանը քվեարկել է Ավանի 1/19 ընտրատեղամասում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ընտանիքի անդամների հետ միասին, մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Գ. Ստարովոյտովայի անվան համար 177 դպրոցում տեղակայված ընտրական կենտրոնի 1/19 ընտրատեղամասում մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների  քվեարկությանը:

«Ես ընտրել եմ հանուն Հայաստանի վաղվա օրվա»

Այսօր Երևանի 9/35 տեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց  ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա շեշտեց՝ ներդրված են եղել բոլոր մեխանիզմները, որպեսզի ընտրակաշառքը ունենա զրո ազդեցություն:  «Ես ընտրել եմ հանուն Հայաստանի վաղվա օրվա։ Հայաստանի վաղվա օրը պատկերացնում եմ առաջընթաց ապրող, անվտանգ Հայաստան։ Քարոզարշավը գնահատում եմ նորմալ։ Եղել են դրվագներ, որոնք ցանկալի էին, որ չլինեին։  Այդ մասին […]

13:00-ի դրությամբ ուսումնասիրվել է 729 հաղորդում

02.04.2017թ. ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 729 հրապարակում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 75-ը: Այդ 75 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու կամ ստուգողական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի