06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Ես ընտրել եմ հանուն Հայաստանի վաղվա օրվա»

Այսօր Երևանի 9/35 տեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց  ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա շեշտեց՝ ներդրված են եղել բոլոր մեխանիզմները, որպեսզի ընտրակաշառքը ունենա զրո ազդեցություն: 

«Ես ընտրել եմ հանուն Հայաստանի վաղվա օրվա։ Հայաստանի վաղվա օրը պատկերացնում եմ առաջընթաց ապրող, անվտանգ Հայաստան։ Քարոզարշավը գնահատում եմ նորմալ։ Եղել են դրվագներ, որոնք ցանկալի էին, որ չլինեին։  Այդ մասին առիթներ ունեցել եմ խոսելու, բայց, ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ քարոզարշավը անցել է օրենքի սահմաններում, և ակնառու խնդիրներ, որոնք կարող էին ստվերել ընդհանուր գործընթացը, չեն եղել»,-ասաց նա:

Արփինե Հովհաննիսյանը նշեց՝ մամուլին հետեւելու ընթացքում է նկատել,  որ այլ կուսակցությունների կողմից խախտումների մասին  հայտարարություններ կան:

«Բայց չգիտեմ, թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը։ Հորդորում եմ մյուս քաղաքական ուժերին  լայնամասշտաբ խախտումների պատրանք չստեղծեն, եթե իրականում կա որևէ խնդիր, դրան արձագանք կլինի, հաշվի առնելով գրեթե բոլոր ընտրատարածքներում տեսախցիկների առկայությունը, դիտորդների աննախադեպ մեծ թիվը։ Ցանկացած միջադեպի հետ կապված անդրադարձներ եղել են», – ընդգծեց Արփինե Հովհաննիսյանը:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ