«Եվրատեսիլ»-ում հաղթած, հայկական արմատներով երգչուհին ամուսնացել է /ֆոտո/
«Եվրատեսիլ 2016»-ի հաղթող, հայկական արմատներ ունեցող Ջամալան ամուսնացել է։ 33-ամյա երգչուհու ընտրյալը 25-ամյա Բաքիր Սուլեյմանովն է։ Հարսանիքը տեղի է ունեցել Կիեւի իսլամական կենտրոնում՝ թաթարական սովորույթների համարձայն, զույգին մոլլան է ամուսնացրել։ Հարսանիքը շարունակվել է ռեստորանում, 200 հյուրերի ներկայությամբ։ Նշենք, որ Ջամալան կիսով չափ հայուհի է. Ջամալայի մայրն է հայուհի։ Երգչուհու իսկական անունը՝ Սուսաննա է, ազգանունը՝ Ջաբալադինովա: […]