22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2017

«Սիրտս ցավում է Երևանի համար» /տեսանյութ/

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը կարծում է՝ Տարոն Մարգարյանը լավ է ճանաչում Երևանը, բակերում բազմաթիվ խաղահրապարակներ է կառուցել և դա, միանշանակ, գովելի է, բայց երևանի հին շենքերը, կառույցները, որոնք քանդվեցին, ափսոս էին: «Գոնե այն, ինչ մնացել է, պիտի պահպանենք: Իմ աշխատանքներն էլ են զարդարում Երևանի պուրակները, այգիները: Սիրտս ցավում է, երբ  տեսնում եմ՝ մեր առաջ միայն շենքեր […]

Թատերական ներկայացման չեք մասնակցում. ՍԴ նախագահը հունից դուրս եկավ

Այսօր Սահմանադրական դատարանը շարունակում է քննել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը, որով պահանջվում է անվավեր ճանաչել ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Կողմերը առավոտյան հանդես եկան եզրափակիչ ելույթներով, և դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Դիմող կողմից Լևոն Զուրաբյանը նշեց, որ ԿԸՀ որոշումով հաստատված ԱԺ ընտրությունների արդյունքները չեն արտահայտում ժողովրդի ազատ կամքը և պետք է համարվեն անվավեր: «Այս դատական քննության ընթացքում ապացուցվեց, […]

Հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել

Ապրիլի 28-ին՝ ժամը 09:30-ի  սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մհեր Ֆելիքսի Արզումանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: […]

Փորձել է ինքնասպան լինել

Ապրիլի 28-ին, ժամը 02:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք Մարաշի 13-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում քաղաքացին փորձել է ինքնասպան լինել: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տներից մեկի վարձակալ՝ 1989 թ. ծնված Ա. Գ.-ը փորձել է ինքնասպան լինել՝ կախվելով բակում գտնվող ավտոտնակի […]

Վտանգավոր է. Հրապարակ

Թերթի հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։ -2018թ․ Սերժ Սարգսյանը սահմանադրական ճանապարհով պետք է հեռանա։ Կարո՞ղ է այն փոփոխությունների ճանապարհ բացել։ -Դեռ հարց է՝ հեռանալու՞ է, թե՞ ոչ։ Էականը հեռանալը չէ։ Էականն այն է, թե հասարակությու՞նն է որոշում կայացնելու, թե՞ մարդկանց ինչ-որ մի խումբ։ Երբ հասարակությունը որոշումներ կայացնելուց օտարվում կամ գնվում է, ապա […]

«Ցրտահարությունների վտանգը կարող եք համարել ավարտված»

Արարատյան դաշտի տարբեր հատվածներից, հատկապես Վեդի, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերից զանգեր եմ ստանում, որ այս գիշեր սպասվում է ցրտահարություն, նման բան չկա, առաջիկա գիշերը Արարատյան դաշտում կանխատեսվում է +9…+11 աստիճան տաքություն: Ցրտահարությունների վտանգը հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում կարող եք համարել ավարտված: Հ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն է գրել ֆեյսբուքյան հանրագրում:

«Մամ, բա մեր պապան ե՞րբ ա գալու … ». Դավիթը ծնվեց հոր մահից 7 ամիս անց. Հայկական Ժամանակ

«Մա’մ, բա իմ պապան ո՞ւր ա, բա իմ պապան ե՞րբ ա գալու, ինչի մեր հետ չի ապրում: Բա պապայի համար ծաղիկ չենք տանո՞ւմ…»,- հորը միայն նկարներից ճանաչող հնգամյա Դավիթի հարցերի շա­րանն անսպառ է, հոր կարոտն՝ անծայր: Դավիթը ծնողների յոթ տարվա սպասումն է, բայց ծնվեց հոր մահվանից յոթ ամիս անց` հոր ծննդյան օրն ու ստացավ արդեն նահա­տակ հոր […]

Արցախի ՊՆ-ից տեղեկացնում են

Ապրիլի 27-ին և լույս 28-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ  440 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի