ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
                        Միացյալ Նահանգների Վայոմինգ նահանգը դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 45-րդ նահանգը։ Այդ մասին, Ամերիկայի ձայնի փոխանցմամբ, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: «Հայոց ցեղասպանության եւ Հրեաների ողջակիզման վայրագություններն աննկարագրելի են, սակայն բոլորիս համար կարեւոր է հիշել՝ պատմությունը երբեք չպետք է կրկնվի», – նշված է Վայոմինգի նահանգապետ Մեթյու Միդի նամակում, որն ուղղված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին: […]
                
                        
                        
                        
                        
                        
                        



































