Թողեք իմ մահով մեռնեմ. Հրապարակ

Նախագահի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը Շիրակի մարզն ընդգրկող ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում ընդգրկվելիս ի սկզբանե նպատակ է ունեցել պատգամավոր դառնալ, այլ ոչ թե ՀՀԿ-ի համար սոսկ ձայներ բերել: Ֆելիքս Ցոլակյանը պատասխանել է թերթի հարցերին:
-Տեղեկություններ կան, որ Ձեր թեկնածությունը քննարկվում է ԱԺ նախագահի պաշտոնի համար:
-Թողեք հանգիստ ապրեմ, իմ կյանքով ապրեմ էլի, մի ուրիշ ավելի թիթիզ խոսք կա, ասում է` թողեք իմ մահով մեռնեմ:
-Դուք միշտ աշխատել եք ուժային կառույցներում, ու հետաքրքիր անցում է այնտեղից օրենսդիր մարմին, ինչո՞ւ, կարո՞ղ եք արդյոք:
-Այ ասացիք ` հետաքրքիր: Հետաքրքիր բանէլ կա:
-Այսինքն` պատգամավորի աշխատանքը Ձեզ հետաքրքրո՞ւմ է:
-Այո: