03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2017

Երբ մի քիչ մտածում ես. Տարոն Մարգարյանը` Միհրան Պողոսյանից

«Մենք խոստումներ չենք տալիս, ներկայանում ենք մեր կատարած աշխատանքով, մեր տեսլականով, մեր հստակ, իրատեսական ծրագրերով։ Հիմքերը ստեղծված են, մնում է, երբ ժամանակը գա, և մեր քաղաքացու համար տեսանելի դառնան դրանք»,-այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ, ՀՀԿ-ի համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Տարոն Մարգարյանը: Նրա համոզմամբ՝  այս ընթացքում շատերն են խոստումներ տալիս, բայց […]

Ափսոս՝ շուտ չեկաք. Բաբլոյանը՝ վարչապետին

Հայաստանի հանրապետական կուսակցությունն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Քանաքե-Զեյթունում էր: Հանդիպումը սկսեց պատգամավորության թեկնածու, ՀՀԿ խմբակցության անդամ Արա Բաբլոյանը: Դիմելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ նա ասաց.  «Ափսոս՝ շուտ չեկաք ՀՀ, ստաժը կհերիքեր: Կարևորը պաշտոնը չէ, կարևորը պատասխանատվությունն է, որ մարդը վերցնում է իր վրա: Դուք Ձեր վրա եք վերցել լուրջ պատասխանտվություն»: Այնուհետ Բաբլոյանը նշեց, որ իրենց […]

Վլադիմիր Գասպարյանի հրահանգով

Մարտի 20-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, մարզային  վարչությունների պետերն ու տեղակալները: Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ  Ազգային ժողովի ընտրությունների շրջանում  ոստիկանության ծառայությանը, նախապատրաստական աշխատանքների ընթացքին և խնդիրների առաջնահերթությանը: Ոստիկանության պետը կարևորեց ընտրացուցակների շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը՝ հանձնարարելով այդ ուղղությամբ ավելի սերտ աշխատել տեղական ինքնակառավարման […]

Ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել Հայաստանից Բուլղարիա ուղևորվող ինքնաթիռում ․ Բելառուս

Նախօրեին բելառուսական Գոմելի օդանավակայանում վայրէջք կատարած Հայաստան-Բուլղարիա չվերթն իրականացնող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել։ Այդ մասին հայտնել է Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին, հայտնում է ТАСС գործակալությունը։ «Տվյալ փաստն արձանագրվել է մարտի 19-ին Գոմելի օդանավակայանում՝ Հայաստանից Բուլղարիա ուղևորվող ինքնաթիռում»,- նշել է սահմանապահ ծառայության ղեկավարը:   Ռադիոակտիվ նյութերի առկայության մասին Հայաստանից տարանցմամբ եվրոպական երկրներից մեկն ուղևորվող […]

Նորից թռչնագրիպ

Ըստ ՀՀ Մաքսային Ծառայության պաշտոնական կայքի «Ներքին Տարանցման Փնտրման Համակարգ»-ի ինֆորմացիայի 00471834 ՀՎՀՀ ունեցող իրավաբանական անձի կողմից տեղի է ունեցել ներմուծում (http://www.customs.am/csES_InternalTransit.aspx): Ներմուծումն իրականացվել է «Շառափ» ՍՊԸ-ի կողմից և ներմուծվել է հավի մսոսկորային ալյուր՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից, որտեղ այժմ բոլորիս է հատնի տարածված է թռչնագրիպը: Ստացվում է, որ նույնիսկ մեր երկրում առկա սահմանափակումները, չեն խոչըդոտել […]

Կոպեկի արժեք չունեն

«Հայաստանում, քանի որ լղոզված է ընդդիմություն գաղափարը որպես այդպիսին, ցանկացած քաղաքական ուժ կամ միավորում կարող է ինքն իրեն կոչել ընդդիմություն և կոչ անել բոլոր ընդդիմադիրներին միավորվել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն՝ անդրադառնալով Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի արած կոչին: Կոչում ասվում է, որ այս դաշինքը պատրաստակամ է միավորվել բոլոր այն քաղաքական […]

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 12 կամուրջներից 3-ը հիմնովին քանդվելու են (տեսանյութ)

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այցելել է Լոռու մարզ, որտեղ անցած տարվանից ընթանում է Մ6 (Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրը։ Նախագծի առաջին մասը ֆինանսավորում է Եվրոպական ներդրումային բանկը, շինարարական աշխատանքներն ընդգրկում են միջպետական ավտոճանապարհի 38 կմ հատվածը: Նախարարը տարբեր հատվածներում կանգառներ կատարեց, լսեց ճանապարհաշինարարների մտահոգություններն ու աշխատանքի ընթացքում […]

Հետհաշվարկի մեկնարկն արդեն տրված է

Ֆրանկոֆոնիայի այս տարվա երկամսյակը մեկնարկում է 2016 թվականի նոյեմբերին ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից կայացված բացառիկ որոշման համատեքստում՝ 2018 թվականի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովն անցկացնել Երևանում։ 2018 թվականին կայանալիք այս իրադարձությանն ընդառաջ՝ հետհաշվարկի մեկնարկն արդեն տրված է, և մեր երկիրը լավագույնս նախապատրաստվում է՝ ապահովելու այս գագաթաժողովի հաջողությունը։ Ֆրանկոֆոնիայի հանդեպ Հայաստանի հանձնառության վառ դրսևորումը հանդիսացող Ֆրանկոֆոնիայի […]

«Էսի կյա՞նք ա»

  Այսօր նախընտրական քարոզարշավը ընթացքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Ստյոպա Սաֆարյանը նշեց՝ եթե իրենց ընտրեն, գործարանները ՀՀ-ում կվերագործարկվեն։ Մալաթիայի շուկայում աշխատող կանացից մեկը իր բողոքը հայտնեց պատգամավորության թեկնածուին.«Սաղի կյանքը բարելավեք` Հայաստանից չքոչեն, էթան: Էսի կյա՞նք ա, էսի ապրե՞լ ա: Գործարանը կերան, տներն ավիրեցին: Լավ ա էս շուկան էլ կա, ժողովուրդը կապրի»: Իսկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի