25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նորից թռչնագրիպ

Ըստ ՀՀ Մաքսային Ծառայության պաշտոնական կայքի «Ներքին Տարանցման Փնտրման Համակարգ»-ի ինֆորմացիայի 00471834 ՀՎՀՀ ունեցող իրավաբանական անձի կողմից տեղի է ունեցել ներմուծում (http://www.customs.am/csES_InternalTransit.aspx):

Ներմուծումն իրականացվել է «Շառափ» ՍՊԸ-ի կողմից և ներմուծվել է հավի մսոսկորային ալյուր՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից, որտեղ այժմ բոլորիս է հատնի տարածված է թռչնագրիպը: Ստացվում է, որ նույնիսկ մեր երկրում առկա սահմանափակումները, չեն խոչըդոտել ներմուծող ընկերությանը դիմելու նման ռիսկի: Ըստ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ Անասնաբուժական ենթահսկման բեռները ՀՀ ներմուծելու սահմանափակումներ-ի՝ (http://www.snund.am/ներմուծման- սահմանափակումներ/):

Տարբեր կենդանական հիվանդությունների մուտքը ՀՀ կանխելու նպատակով՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանափակել է հետևյալ բեռների ներմուծումը՝

Ծառայության պետի 2017թ. հունվարի 20-ի N13-Ա հրամանով՝ Իրանի Իսլամական Հանրապետության 6 նահանգներից Հայաստանի Հանրապետություն` կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը: Որպես քաղաքացի և սպառող, խնդրում և պահանջում եմ Ձեր լրագրողական հետաքննությունն ու հարցի բարձրաձայնումը:

1. Ի՞նչ փաստաթղթերի առկայությամբ է թույլատրվել տվյալ ապրանքի մուտքը ՀՀ

2. Արդյո՞ք առկա են եղել ԻՍՕ կամ ՀԱՍՊ սերտիֆիկատներ

3. Ինչպիսի՞ լաբորատոր փորձաքննություն է անցկացվել և հատկապես ո՞ր ցուցանիշների հիման վրա է թուլյատրվել ներմուծումից ընդամնեը 28 օր առաջ (https://www.e-register.am/am/search) պետական գրանցում ստացած ընկերությանը այդքան մեծ ռիսկային տարածքից ներմուծելու ապրանք

4. Արդյո՞ք վերոնշյալ ընկերությունը որպես սնունդ ներմուծող հաշվառված է և ունի թույլտվություն՝ մսոսկորային ալյուր ներմուծելու համար

5. Ստուգվել է արդյո՞ք թե, որ գործարանից է վերցվել հումքը և ի՞նչ երթուղի է այն անցել:

6. Հայտնի է արդյո՞ք թե, հայաստանյան, ո՞ր ընկերության պատվերով է ներմուծվել կամ գուցե արդեն վաճառվել՞:

7. Ինչպե՞ս կարող է սպառողը խուսափել նման ռիսկերից և չկանգնել թռչնագրիպ կոչված համաճարակի առջև:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ