Ականավոր պատմաբան, ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը մահացել է 90 տարեկանում: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բախշիի Բարխուդարյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2017 թ. մարտի 25-ին ժամը 18.00-ին` Երևանի Ս.Հովհաննես (Կոնդ) եկեղեցում: Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա 2017 թ. մարտի 26-ին ժամը 12.00-ից 14.00-ը, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (Մարշալ Բաղրամյանի […]
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասում է, որ ՀՀԿ-ը միայն մեծ կեղծիքների միջոցով կարող է հաջողության հասնել: Նա միանշանակ հայտարարեց, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիայի չեն գնալու, և նա կարևորում է այն, որ ոչ մի ուժ, որը կանցնի խորհրդարան, ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմի: Զրույցի մանրամասները` տեսանյութում:
Այսօր Դավիթաշեն վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց՝ ՀՀԿ-ի թիմը ռեալ գիտի՝ ինչպես կարելի է երկիրը փոխել: «Մեր թիմը ռեալ համոզված է, որ իր ներկայացրած ծրագիրը կարող է անել, անկախ այն բանից, թե մենք ինչքան նեղված ենք, ինչքան թերհավատ ենք, և թե ինչպիսի շրջապատում ենք ապրում: Դրա համար բազմաթիվ օրինակներ կան»,-ասաց […]
Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ Հայաստանի 2016 թ. լավագույն ֆուտբոլիստների և լավագույն մարզչի պարգևատրման արարողությունը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լավագույն մարզչի մրցանակը հանձնեց Վարդան Բիչախչյանին: Մարկոս Պիզելլին ստացավ երրորդ տեղի համար մրցանակը, Գևորգ Ղազարյանը՝ երկրորդ, իսկ լավագույն ֆուտբոլիստի մրցանակն ստացավ Հենրիխ Մխիթարյանը: Միջոցառումից հետո լրագրողները հնարավորություն ստացան իրենց […]
Արարատի մարզկենտրոն Արտաշատի քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքով պատգամավորության թեկնածու Արգամ Աբրահամյանն այսօր կոպտագույն կերպով խախտել է ՀՀ Ընտրական օրենսգիրքը: Արտաշատի հրապարակում «Ծառուկյան» դաշինքի հանրահավաքից առաջ՝ հրապարակում 5 մետր քառակուսին գերազանցող քարոզչական պաստառներ էր փակցվել Արտաշատի մշակույթի տան, «Արտաշատ» առևտրի կենտրոնի պատերին: ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածը, որը սահմանում է քարոզչական պաստառների կիրառման կարգն ու ձեւը, հստակ ամրագրում է, […]
Մարտի 24-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդին: Հանդիպմանը քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Ես կարծում եմ, որ սերը չափեր չունի: Կա միայն այո եւ ոչ… Սերգեյ Դովլաթով
Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակում Դավթաշենում ընտրողների հետ հանդիպման ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց․ «Նախընտրական փուլում չափազանց ամպագոռգոռ բառեր ենք ասում։ Ես հույս ունեմ, որ ինտոնիացիայից կզգաք, թե ինչ եմ ասում․ ես արհեստականորեն ձեզ դուր գալու խնդիր չունեմ։ Ռեալ` ես ինձ համարում եմ ոչ վատ կառավարիչ։ Ես հնարավորություն եմ ունեցել աշխատել մեծ ու փոքր կոմպանիաների հետ, կոմպանիաներ […]