11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ծառուկյանն ու Արգամ Աբրահամյանը կոպտորեն խախտել են Ընտրական օրենսգիրքը

Արարատի մարզկենտրոն Արտաշատի քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքով պատգամավորության թեկնածու Արգամ Աբրահամյանն այսօր կոպտագույն կերպով խախտել է ՀՀ Ընտրական օրենսգիրքը:

Արտաշատի հրապարակում «Ծառուկյան» դաշինքի հանրահավաքից առաջ՝ հրապարակում 5 մետր քառակուսին գերազանցող քարոզչական պաստառներ էր փակցվել Արտաշատի մշակույթի տան, «Արտաշատ» առևտրի կենտրոնի պատերին:

ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածը, որը սահմանում է քարոզչական պաստառների կիրառման կարգն ու ձեւը, հստակ ամրագրում է, որ «հանրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են փակցվել միայն՝ ֆիզիկական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների (բացառությամբ պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի, հասարակական սննդի կամ առեւտրի օբյեկտների), տրանսպորտային միջոցների (բացառությամբ հասարակական տրանսպորտի և տաքսու) վրա կամ դրանց ներսում»:

Նույն հոդվածի 6-րդ կետն էլ սահմանում է, որ «Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական պաստառը կարող է փակցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես բաշխված արտաքին գովազդային վահանակում»:

Աղբյուրը՝ 1in.am

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ