29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 2017

«Հաց բերողը» ազատության մեջ է. վիճակը ծանր է

Րոպեներ առաջ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ազատ  է արձակվել  Սասնա ծռերին հաց հասցրած Արթուր Սարգսյանը։ Նա շտապ օգնության մեքենայով ՔԿՀ-ից տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ։ Պաշտպան Տիգրան Եգորյանը նրա վիճակը գնահատել է ծանր և նշել , որ հիվանդանոցում նա պետք է համապատասխան բոլոր հետազոտություններն անցնի։ Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին ազատ արձակելու համար 6 պատգամավոր ոչ միայն անձնական […]

Թուրքմենական գազի և էլեկտրաէներգիայի առևտրի հնարավորությունները Հայաստանի համար

Քննարկվում են Թուրքմենստանի հետ գազի և էլեկտրաէներգիայի առևտրի հնարավորությունները։ Համագործակցության վերաբերյալ բանակցություններ վարելու նպատակով Թուրքմենստանում էր գտնվում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը։ Այցի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ Թուրքմենստանի էներգետիկայի նորանշանակ նախարար Չ.Պուռչեկովի և  «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի նախագահ, պետնախարար Մ. Բաբաևի հետ։ Հ. Հարությունյանի փոխանցմամբ, հանդիպումների ժամանակ քննարկվել են թուրքմենական էներգակիրների, […]

Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնել է իր տեսակետը ընթացիկ քաղաքական գործընթացի վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ես վաղուց խոստացել էի հարցազրույց տալ, թեև ոգևորիչ որևէ բան ասելու հիմք չէի տեսնում: Անկեղծ ասած, անցած օրերի ընթացքում փորձել եմ պատասխաններ գրել ու արձագանքել մի քանի արդիական հարցերի: Սակայն ներքին դիմադրությունս այնքան մեծ էր, որ ես […]

Ռուսաստանը բավարարված է ԼՂ հարցով բանակցությունների մակարդակով

Ռուսաստանը կշարունակի փնտրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ընդունելի կարգավորումը։ Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք խոսել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից։ Հակամարտության կարգավորման ուղղությամբ բոլոր քայլերը ձեռնարկվում են Մինսկի խմբի մյուս համանախագահների` Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի հետ մշակած սկզբունքային մոտեցումների համաձայն»,- ասել է […]

«Ուժն ու առանցքը Լևոն Տեր-Պետրոսյանն է» (տեսանյութ)

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը Ապարանից հետո այցելեց Աշտարակ: Արդեն տեղեկացրել ենք, որ դաշինքը քարոզարշավը սկսել է Ապարանից, ինչը եղել է ՀԱԿ առաջնորդի ավանդույթը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադառնալով «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսին՝ ասաց, որ ազատամարտիկներն են ավելի շատ գիտակցում խաղաղության արժանապատվությունը: «Չլսել այն մարդկանց, ովքեր ավելի լավ գիտեն պատերազմի գինը, սխալ է, պիտի գնանք, ամրցանենք այն […]

ԱՄՆ դեսպանը միանում է ԵԼՔ-ին

Այսօր ԵԼՔ դաշինքի միասնական շտաբում դաշինքի անդամներ Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Արտակ Զեյնալյանը և Ալեն Սիմոնյանը հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին՝ մասնավորապես քարոզարշավի մեկնարկին և ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր։ Դաշինքի անդամները դեսպանին հայտնել են նաև ընտրությունների վերաբերյալ իրենց մտահոգությունները։ Զրույցի ընթացքում դեսպանը նշել […]

Մոսուլում քիմիական զենք են կիրառել․ խաղաղ բնակիչներ են տուժել /տեսանյութ/

Իրաքի Մոսուլ քաղաքում քիմիական զենք է կիրառվել։ ՄԱԿ-ի տվյալներով՝ դրա հետեւանքով խաղաղ բնակիչներ են տուժել, այդ թվում՝ երեխաներ։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց թունավորման նշաններով։ Միայն այս ամսվա ընթացքում 12 հոգի է տեղափոխվել հիվանդանոց։  Թե ով է կիրառել քիմիական զենք, առայժմ հայտնի չէ։  Մանրամասները՝ տեսանյութում  

Ողջամիտ կասկածներ․ արգելում են

2017 թվականի մարտի 6-ին ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդները, այցելություն են կատարել «Երևան Կենտրոն» ՔԿՀ:  Այցելություն կատարվել է 03.05.2017թ-ին մամուլում տեղ գտած հայտարարության հիման վրա՝ «Վահան Շիրխանյանը հայտնվել է ՔԿՀ ամենավատ ու գերխոնավ խցում՝ պաշտպանը ահազանգում է»: Անդամների ցանկությանը՝ հանդիպել և զրուցել Վ Շիրխանյանին, ՔԿՀ անձնակազմը պատասխանել է, որ Վ. […]

Լրիվ հաշվարկված /տեսանյութ/

«Ես կարծում եմ , որ պարոն նախարարը իր ժամանակը հաշվարկել գիտե և ռեսուրսներն է պատկերացնում: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որևէ խնդիր լինել չի կարող: Մանավանդ պետք է հաշվի առնենք այն փաստը, որ Վիգեն Սարգսյանի նախարար նշանակվելուց հետո հստակ տարանջատում կա Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գործառույթների միջև»,-այսօր՝ մարտի 6-ին «Հենարան» մամուլի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված