Կառավարությունը նոր հիմնադրամ ստեղծեց
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց ստեղծել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը: Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Գեղամ Գևորգյանը: Հիմնադրամի ստեղծման մասին որոշման ուժի մեջ մտնելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով կդադարեցվի «Գյուղատնտեսական ծրագրերի հիմնարկի» գործունեությունը: