«Խնդրում եմ թույլատրել Արթուր Սարգսյանի հուղարկավորությունը Եռաբլուրի՝ ինձ հատկացվելիք տեղում»
Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ից ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը նամակ է հասցեագրել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որի միջոցով խնդրել է, որպեսզի թույլատրվի Արթուր Սարգսյանի հուղարկավորությունը կատարել Եռաբլուրում: «Հուսով եմ, որ հաշվի առնելով արցախյան ազատամարտում իմ համեստ ծառայությունները, հետմահու կարժանանամ Եռաբլուրում հուղարկավորվելու պատվին»,- իր նամակում նշում է Պավլիկ Մանուկյանը՝ հավելելով. «Ուստի խնդրում եմ թույլատրել Արթուր Սարգսյանի հուղարկավորությունը Եռաբլուրի՝ ինձ […]