27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայկական կղզի՝ Վենետիկում․ Euronews-ի անդրադարձը Սուրբ Ղազարոս կղզուն

Euronews-ը հոդված է հրապարակել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու և այնտեղ գտնվող «հայկական անկյունի մասին»։

Հոդվածում ասվում է, որ հայերը Եվրոպայում ամենուր են` Լոնդոնից մինչև Լառնակա, Լիսաբոնից մինչև Լվով եւ ժառանգություն են թողել ամբողջ Եվրոպայի տարածքում։ Մխիթարյանների հայկական կաթոլիկ միաբանությունը այդ ժառանգության ամենավառ օրինակներից է։ Այն գտնվում է Իզոլա դի Սան Լացցարո դելի Արմենի կամ Սուրբ Ղազար կղզու վրա եւ այս տարի նշում է Եվրոպայի ամենահայտնի քաղաքներից մեկում իր ներկայության 300-րդ տարեդարձը։

 Հոդվածում ասվում է, որ 17-րդ դարում Կիլիկիայում ապրում էր նշանավոր գրող և թարգմանիչ Մխիթարը, ով նպաստեց հայկական գրերի վերածնունդին։

Նա ծնվել է Սեբաստիայում՝ 1676-ին։ Նա Կոնստանդնուպոլիս էր ուղեւորվել, որտեղ նրա շուրջ հավաքվել էր աշակերտների խումբ, որը 1701-ին վերածվել էր վանական համայնքի։  1717 թվականին նա իր մի շարք հետևորդների հետ փախավ օսմանյան հետապնդումներից և սկսեց իր գործունեությունը ծավալել Հռոմի Պապի հովանու ներքո։

Վենետիկում Մխիթարին հաջողվել է նվեր ստանալ Սուրբ Ղազարոս փոքր կղզին։ Նշվում է, որ Մխիթարյան միաբանությունը խորը ազդեցություն է թողել գիտության, կրթության ու հրատարակչական գործի վրա։

Մինչ օրս էլ եկեղեցին շարունակում է գրքեր հրատարակել։ Վենետիկի Մխիթարյան միաբանությունը 300 տարի շարունակ տարին գոնե մեկ հայերեն գիրք է հրատարակում։

 

 

default

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ