18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մարտի 3, 2017

Երբ ՀՀԿ-ն կհամագործակցի ՀԱԿ-ի հետ

«Եթե ուշադիր հետևեք, չկա քաղաքական մի ուժ, որի կարգախոսի մեջ խաղաղություն տերմինը որևէ ձևով ընդգծված չլինի»,-ԱԺ ճեպազրույցների ժամին նկատեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով ՀԱԿ-ի կարգախոսին՝ «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն»: «Մեր գերագույն նպատակն անվտանգությունն է, իսկ եթե չկա խաղաղություն, չկա անվտանգություն, սա մեր ու մեր երկրի համար մեկ խնդիրն է, իսկ առաջընթացը, զարգացումը, ժողովրդավարությունը հաջորդելու են […]

Ամենը ձեզ. Արթուր Մեսչյան /տեսանյութ/

Նրա երգերը սիրված են, նրա երգերը լիացնում են հոգին ու խորհելու առիթ տալիս:Արթուր Մեսչյանը ճարտարապետ է, երաժիշտ, կոմպոզիտոր, ռոք երեժիշտ, բանաստեղծ, երգիչ, նկարիչ։ ԽՍՀՄ-ում առաջին ռոք-խմբի՝ «Առաքյալներ»-ի (1968-1979) հիմնադիրն  և առաջատարը։ Սիրված հայը այսօր տոնում է ծննդյան 68 ամյակը: Արթուր Մեսչյանը ծնվել է 1949  թ. մարտի 3-ին Երևան քաղաքում։ Փոքր հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ և նկարչությամբ։ Մանուկ հասակում […]

Ռուստամյանը մի պարզ հարց ունի առաջին նախագահին ու ՀԱԿ-ին

«Մենք այդ մոտեցմանը դեմ ենք, որովհետև այդ կարգախոսը հրապարակ բերելուց առաջ պետք է հարց տանք, թե Հայաստանն ինչ է, որ մինչև հիմա չի արել, որ այդ հաշտությունը, բարիդրացիությունը, խաղաղությունը տեղի ունենա: Հայաստանն այդպիսի խնդիր չունի, որովհետև մեզնից չի ծագել որևէ պատերազմ, մեզնից չեն գալիս այն խախտումները, որ ամեն օր լսում ենք՝ հրադադարի ռեժիմի հետ կապված: […]

«Վերմակդ ու գյորա»

Հայաստանի հանրապետական կուսակցությունը ցանկանում է կրկին իշխանության գալ, որպեսզի երկրի ապագան կարգավորի: «Եթե մի բյուջե կառուցեինք, որ լիներ նախընտրական, կլիներ ստահոդ բյուջե: Մենք կայունացման բյուջե ենք ներկայացնում հանրությանը և շատ համարձակ, որ կայունացնենք ու ապագա տարիների ընթացքում համարձակ քայլեր կատարենք»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ արձագանքելով ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի այն […]

Եղանակը կշարունակի փոփոխվել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Մարտի 3-ին սպասվում է ամպամածություն, 4-ին, 5-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, 5-ի ցերեկը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի, 3-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը՝ կնվազի 2-3 […]

Վահրամ Բաղդասարյանը հասկացել է` ինչ է ասել Կարեն Կարապետյանը

«Վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը մենք լսել ենք, և, բնականաբար, եթե կան նման դեպքեր, դրանք հետաքննության կարիք ունեն, և իրավապահները դրա պատասխանը կտան»,-այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ ի պատասպան հարցին, թե արդյոք իրենք տեղյակ էին վարչապետի հայտարարությունից, թե հենց դիզվառելիքի պատճառով ապրիլյան պատերազմի ժամանակ խնդիրներ են եղել: Ինչ վերաբերում է […]

«Դարձնենք ձայնը ներդրում»

Լսողության պահպանման համաշխարհային օրն է: 2007 թվականի մարտի 3-ին Պեկինում անցկացված Լսողության խանգարումների կանխարգելմանն ու լսողության վերականգնման խնդիրներին նվիրված առաջին միջազգային գիտաժողովն առիթ դարձավ, որպեսզի ամեն տարի նշվի Լսողության պահպանման համաշխարհային օրը: Այն նպատակ ունի բարձրացնելու իրազեկվածությունը և խթանելու լսողության և ականջի առողջության պահպանումը ամբողջ աշխարհում: Այս տարվա միջոցառումները նվիրված են երեխաների լսողության խանգարումների կանխարգելմանն […]

Փալմիրան կրկին ազատագրվել է /տեսանյութ/

Սիրիական Փալմիրա քաղաքը կրկին ազատագրված է։ Սրիրական զորքերը, ՌԴ զորքերի հետ համատեղ, ազատագրել են պատմամշակութային մեծ արժեք ւոնեցող այս քաղաքը։  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կրկին գրավել էր քաղաքը 2016-ի դեկտեմբերին, երբ սիրիական բանակը ուժերի մեծ մասը կենտրոնացրել էր Հալեպում։  Փալմիրան ազատագրելու գործընթացը վերսկսվեց, երբ պարզ դարձավ, որ Հալեպին այլեւս ոչինչ չի սպառնում։ Մանրամասները՝ տեսանյութում

Պատերազմի անարգանքը` թող որդիդ կռիվ չգնար … /տեսանյութ/

«Պատերազմներից հետո մարդը, մանավանդ հայրենական պատերազմից հետո մարդիկ, որոնք պաշտպանել էին իրենց հողը, մերձավորին հաղթողի  հոգեբանություն ունեին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով պատերազմ ապրած մարդու հոգեբանությանը` կարծիք հայտնեց հոգեբան Իրինա Ծատուրյանը` ընդգծելով, թե Արցախյան պատերազմի պարագայում այլ է, քանի որ այս պատերազմը սպիներ թողեց. « Արցախյանը տարբերվում է, որովհետև էլի հաղթանակ էր, բայց սոցիալականը ուրիշ ուղղությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի