15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Վերմակդ ու գյորա»

Հայաստանի հանրապետական կուսակցությունը ցանկանում է կրկին իշխանության գալ, որպեսզի երկրի ապագան կարգավորի: «Եթե մի բյուջե կառուցեինք, որ լիներ նախընտրական, կլիներ ստահոդ բյուջե: Մենք կայունացման բյուջե ենք ներկայացնում հանրությանը և շատ համարձակ, որ կայունացնենք ու ապագա տարիների ընթացքում համարձակ քայլեր կատարենք»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ արձագանքելով ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի այն հայտարարությանը, թե ինչի համար է ՀՀԿ-ը կրկին ցանկանում գալ իշխանության:

«Իսկ նրանք, ովքեր մտածում են, որ կարող են ավելացնել թոշակները, նպաստները անհասկանալի ձևով, հանրությունը հասկանում է, որ դրանք նախընտրական հնարքներ են, ամեն մի ուժ, մի երկիր պետք է իր ոտքն  իր վերմակն  ու գյորա մեկնի: Մենք չենք տալիս խոստումներ, որ հետագայում մնալու են մեր վզին»,-հավելեց Վ. Բաղդասարյանը:

Իսկ մյուս ուժերին` խորոհւրդ, որ իրենք իրենց տեսլականներով շարժվեն: «Նրանք շատ էին ցանկանում լինել այս իշխանության մեջ ու եղել են այս իշխանության մեջ, ու մի նպատակ ունեն՝ մուտք գործել Ազգային ժողով, որն ընդունելի չէ»,-եզրափակեց ՀՀԿ-ական պատգամավորը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ