26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2017

ԵԱՀԿ-ի գործող նախագահը կժամանի Վրաստան

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը այսօր՝ փետրվարի 2-ին երկօրյա այցով կժամանի Վրաստան: Վրաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ այցի ընթացքում Կուրցը հանդիպումներ կանցկացնի Վրաստանի ղեկավարության, Աբխազիայից ու Ցխինվալի տարածաշրջանից փասխստականների հետ: ԵԱՀԿ-ն Վրաստանի հակամարտությունների կարգավորմանն ակտիվորեն մասնակցում Է Ժնեւի բանակցային գործընթացի շրջանակներում:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  2-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: […]

ՀՀԿ-ի շարքերը լքեցին

Քիչ առաջ  Henaran.am-ը տեղեկացավ՝ ՀՀԿ շարքերը լքելու մասին  դիմումներ են ներկայացրել Արարատի մարզի երեք համայնքների ղեկավարներ՝ Արարատի մարզի Մխչյան համայնքի ղեկավար Խաչիկ Պողոսյանը, Նշավան համայնքի ղեկավար Պապ Հակոբյանը և Բյուրավանի համայնքի ղեկավար Գեղամ Հովակիմյանը: Մեզ հետ հեռախոսազրույցում  ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ  Ռուբեն Թադեւոսյանը տեղեկացրեց՝ վերոնշյալ համայնքապետերը դիմում են ներկայացրել այսօր՝ ժամը 15. 10 -ի սահմաններում,  ՀՀԿ […]

Վերցրել է 750.000 դրամն ու հեռախոսները չի տվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացուց  խաբեությամբ խոշոր չափերով գումար հափշտակած անձանց ինքնությունը։ 2016թ. դեկտեմբերի 30-ին քաղաքացուց  հաղորդում է ստացվել առ այն, որ դեկտեմբերի 21-ին մի տղամարդ 3 հատ «iphone 7» մոդելի բջջային հեռախոս իրեն վաճառելու պատրվակով, Երևան քաղաքի Աբովյան փողոցում […]

Խորենացիում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդները ազատազրկվեցին

Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Արսեն Մկրտումյանը, Գագիկ Միքայելյանը եւ Սոսո Մարգարյանը դատապարտվեցին երեք տարվա ազատազրկման: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր նման որոշում կայացրեց: Նշենք, որ  դատախազը  3 ամբաստանյալների համար պահանջել էր՝ 3 տարվա ազատազրկում: Հիշեցնենք, որ ամբաստանյալներն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքներն […]

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի ազատության վերաբերյալ դժվար է երաշխիքներ տալը /տեսանյութ/

Կառավարության նիստից հետո ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարեց, թե բլոգեր Ալեքսանդր Լապշինի ազատության վերաբերյալ դժվարանում է երաշխիքներ տալ:  «Այս պահին աշխատանքներ եմ տանում մի քանի հեղինակավոր կազմակերպությունների հետ: Դրանց արդյունքների մասին չեմ կարող երաշխավորել, բայց հուսով եմ, որ դրանք որոշակի ազդեցություն կունենան»,- ընդգծեց նա: Թաթոյանի խոսքով` Լապշինի դեպքը մտահոգիչ է նրանով, որ Արցախ այցելած մյուս լրագրողներն […]

Ընտրողներին կաշառելու խոսակցություններն անլուրջ են. նախարար/տեսանյութ/

«Ընտրողներին կաշառելու խոսակցություններն անլուրջ են»,-այս մասին փետրվարի 2-ին լրագրողներին ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Անդրադառնալով հարցին, թե  նախարարը  կմասնակցի՞ քարոզչությանը, Առաքելյանը նշեց. «Քանի որ կուսակցությանն անդամագրվել եմ, ապա անհրաժեշտ է մասնակցել նրա քաղաքական աշխատանքին: Որոշումը ՀՀԿ-ն կընդունի: Բայց ձայներ հավաքել ցանկացա՞ծ գնով: Չգիտեմ, թե դրանով ինչ եք ուզում ասել»: Մանրամասները՝ տեսանյութում:

Արագած Ախոյանը կառաջադրվի

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, անկուսակցական Արագած Ախոյանն իր թեկնածությունն առաջադրելու է Արագածոտնի մարզում ՀՀԿ տարածքային ընտրական ցուցակով։ Այս մասին նա հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նրա խոսքով՝ ՀՀԿ–ի ներսում մրցակցություն կլինի։ Սակայն հիմնական մրցակցությունը կընթանա այլ կուսակցությունների առաջադրման հետ։ Թեպետ ՀՀԿ շարքերը Ախոյանը դեռեւս չի համալրի։ «Եղավ առաջարկ, ես նույնպես ցանկություն ունեի։ Ես չեմ կարող կատարել իմ […]

Երկու շաբաթ ժամանակ տվեց

Կարեն Կարապետյանը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և ՀՀ մարզպետերին հանձնարարել  է   50 տոկոս և ավելի պետական սեփականություն հադիսացող բաժնետոմսերով (բաժնեմասով) ընկերությունների տնօրեններին, որտեղ տվյալ մարմինը իրականացնում է պետական բաժնետոմսերի կառավարումը, երկշաբաթյա ժամկետում կազմել 2017 թվականի գործարար ծրագրերը, որոնք, բացի ընկերության գործունեությանը վերաբերող նկարագրական մասից, պարտադիր կարգով պետք է ներառեն եռամսյակային կտրվածքով հետևյալ բաժինները. Ընկերության եկամուտները՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի