26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2017

Ստեղծվելու է ՀՀ- Շվեյցարիա օդային ուղիղ կապ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերին: Վարչապետը նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբե­րությունների հաստատման 25-ամյակը, որոնք կարելի է բնորոշել՝  բարձր մակարդակի կայուն հարաբերություններ: «Մենք կարևորում ենք Շվեյցարիայի հետ համագործակցությունը և հետաքրքրված ենք բոլոր բնագավառներում դրա հետագա զարգացմամբ», – […]

Անդրիաս Ղուկասյանի կալանքի հարցը ՄԻՊ-ը չի մեկնաբանում

Կառավարության այսօրվա նիստից հետո Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը անդրադարձավ նաև Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարությանը, որտեղ «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրիաս Ղուկասյանի կալանքի երկարաձգման որոշումը` 2 ամսով, դատապարտվել էր, և կոչ է արել ազատ արձակել նրան: «Human Rights Watch-ի մանդատը թույլ տալիս է այդպիսի դիրքորոշում հայտնել: ՄԻՊ-ի մասին օրենքն ուղիղ արգելում է նման դեպքերում գնահատական […]

Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հերոշիմայի քաղաքապետի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Ռուզաննա Մուրադյանն ու Սամվել Ֆարմանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ու Ճապոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը, փետրվարի 1-ին ընդունել է Հերոշիմայի (Ճապոնիա) քաղաքապետ Կաձումի Մացուին: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը Հերոշիմա այցելելու համար եւ […]

Կառավարությունը վճռական է (տեսանյութ)

«Դեսպանը խոսեց վարչապետի հետ հանդիպումներից իր ստացած տպավորությունների մասին: Վստահ եմ, որ նա զգացել է կոռուպցիայի դեմ պայքարելու կառավարության կամքը: Գիտեք, որ կառավարությունը ինտենսիվ քննարկում է կոռուպցիայի դեմ պայքարի հարցերը և այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը` մեկնաբանելով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ […]

«Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ հաղթանակ կորզել (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 23-րդ  մրցափուլում «Մանչեսթեր Յունայթեդը»-«Հալ Սիթիի» դիմակայությունն ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։ Հայաստանի հավաքականի կիսապատշպան Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերցիների մեկնարկային կազմում էր և դաշտում անցկացրեց 62 րոպե: Այս օահի դրությամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդն» իր վաստակած 42 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Հալ Սիթին» 17 միավորով  գտնվում է 19-րդ տեղ։

ՌԴ ԱԳՆ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Պուտինի եւ Թրամփի հեռախոսազրույցից

ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Գեորգի Բորիսենկոն նոր մանրամասներ է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցից, գրում է РИА Новости-ն։ Նա ասել է, որ ամերիկյան կողմից զգացվել է աշխատելու տրամադրվածություն Մոսկվայի հետ «առանց ֆոբիաների»։ Նա ասել է, որ զրույցն անցել է տաք եւ կառուցողական մթնոլորտում։   «Ամերիկյան կողմից զգացվել է համատեղ […]

«Վինար» գինու գործարանի գործը դեռեւս դատախազությունում է.նախարար/տեսանյութ/

«Գյուղացիներին պարտք մնացած «Վինար» գինու գործարանի գործը դեռեւս դատախազությունում է»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նրա խոսքով՝ գյուղնախարարությունը կապվել է մյուս գործարանների հետ եւ նրանց առաջարկել «Վինարի» պաշարներից խաղողի սպիրտ գնել, որպեսզի գործարանը գյուղացիներին վճարի մթերած խաղողի դիմաց: Մանրամասները՝ տեսանյութում:

Ձյունը, երթևեկությունն ու աղբամանները. «Բարև Երևան»-ն ահազանգում է (ֆոտո)

Առատ տեղացող ձյունը առավել դժվարանցանելի դարձրեց Երևանի՝ առանց այն էլ չմաքրված ու սառած ճանապարհները: Թերևս այդ է պատճառը, որ անգամ «Սանիթեք»-ի աշխատակիցները չեն կարողանում աշխատել՝ մաքրել փողոցներում տեղադրված ամանների աղբը, ուստի գտել են հարմար լուծում. աղբամանները տեղափոխել են ճամփեզրին, և ակամայից դրանք դարձել են երթևեկության մասնակից՝ խանգարելով ավտոմեքենաների շարժը կամ կայանելը: Ասվածի խոսուն վկան լուսանկարներն […]

Տնտեսվարող սուբյեկտները ձմռանը պարտավոր են մաքրել իրենց օբյեկտների հարակից տարածքների ձյունը

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Այդ աշխատանքներին այս օրերին միացել են նաև տնտեսվարող սուբյեկտները: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» համապատասխան որոշմամբ տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են մաքրել իրենց օբյեկտներին հարակից տարածքների ձյունը և այն տեղափոխել համապատասխան վայրեր: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի