11 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Պարզվել է` մենակ իմ ականջն է լսում այդ բառերը, բայց պայքարել ենք»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը չի կիսում «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանի այն տեսակետը, թե էթիկայի հանձնաժողովի ինստիտուտը չկայացավ ու չի կայանալու:

«Մեզանում աստիճանաբար վարքագծի նկատմամբ հանրային վերաբերմունքի փոփոխություն պետք է արձանագրեք: Ասել, որ այս ինստիտուտը կայանալու հեռանկար չունի, այսպես չէ, ես ճիշտ հակառակն եմ պնդում: Մի նոր ինստիտուտ է սա, որը նաև հանրային հոգածության աջակցության կարքի ուներ: Երբ ես եղել եմ մեկ նստաշրջանում հանձնաժողովի նախագահ, ես ինձ վրա նկատել եմ անառողջ ճնշումներ, ինձ վրա ճնշվող որոշումներ ուղղորդել: Լրատվամիջոցներն էին ճնշողները»,-ասում է Հարությունյանը:

Նա նշում է, որ հանձնաժողովը կարող էր քննարկել միայն այն հարցերը, որոնց վերաբերյալ դիմումներ է ստացել:

«Հանձնաժողովը գործում է դիմումների հիման վրա, մեղադրել հանձնաժողովին, որ շահերի բախման հարցը մղվել է երկրորդ պլան, ճիշտ չէ: Միայն Միքայել Մելքումյանի և Հերմինե Նաղդալյանի առնչությամբ երկու դիմում է եղել, նախագահողն էլ հանձնաժողովի եղել է ընդդիմադիր, բայց կարճել են: Այս հանձնաժողովը չի կարող սանկցիաներ կիրառել, մի պատգամվորը մյուս պատգամավորի նկատմամբ  չի կարող պատժիչ սանկցիաներ կիրառել: Հանձնաժողովը կարող է ունենալ նպատակ որակելու պատգամավորների կողմից էթիկայի պահանջների խախտումը»,-հավելեց Հարությունյանը և ընդգծեց, որ Էթիկայի հանձնաժողովը աշխատանքները կատարելագործելու հեռանկար ունի:
Թևան Պողոսյանը անդարադարձավ մի քանի հարցի, որոնք զեկույցում չէին ներառվել:

«Գործընթացով եթե նայենք, հանձնաժողովը 100 տոկոս կատարել է իր աշխատանքը: Դիմումը ստացել են, քննարկել են, հիմքերը եղել են հետ է ուղարկել, կամ մերժել է, կամ քննությունը գնացել է,  որոշումը չեն կարողացել կատարել, իսկ որոշումը կայացնում են քվեարկությամբ, քվերակողն էլ  պատգամավորներն են: Իսկ մենք նայել ենք՝ ովքե՞ր են այնտեղ, ովքեր են նստած եղել այնտեղ և ինչու՞ են  ամեն հարցի համար նման վարքագիծ դրսևորել:  Քանի անգամ է եղել դիմումը ուղարկել են հրավիրում ենք հանձնաժողով, որ գա ներկայացնի ասում է, ես ամեն ինչ ներկայացրել եմ, գրած է, բան չունեմ ավելացնելու: Ուրիշ խմբակցություներից մարդիկ կան, գալիս ասում են նա իմ ընկերն է, այստեղ ես չեմ կարող այս խնդիրը լուծել , այստեղ ես չեմ կարող, չես կարող պատգամավորին ասել այդ վարքագիծը փոխի, բայց արդյունքում տուժում է եզրակացությունը: Եղել են դիմումի քննություններ, որ մենակ եմ մնացել ամբողջ հանձնաժողովի մեջ, պարզվել է` մենակ իմ ականջն է լսում այդ բառերը, բայց պայքարել ենք, իսկ մենք կարո՞ղ ենք ասել որ այդ պայքարները եղել են այս զեկույցում, ոչ»,-ասաց Պողոսյանը:

Անդրադառնալով սանկցիաներին՝ Պողոսյանը նշեց, որ առկա իրականությունում այդ սանկցիաները էթիկակական նորմերի խախտման դեպքում ծիծաղ են առաջացնում. «Ձայնից զրկել, անունը ամբիոնից տալ, մեկ օրով դահլիճից դուրս հրավիրել, 6 օրով թույլ չտալ մասնակցել, կասեն աշխատավարձն էլ պահեցինք… »:

«Ոչ թե էթիկայի հանձնաժողովի ինստիտուտը չի կայացել, այլ այն մարդիկ, ովքեր ներկա են եղել նիստերին, չեն կարողացել որոշում կայացնել, իսկ թե ինչու, դա արդեն իրենց խնդիրն է»,-նշում է Պողոսյանը:
ԱԺ պատգամավորը կոչ արեց ԱԺ մոնիտորինգին  հետագայում մշտադիտարկման և զեկույցի պատրաստման շրջանակում հանդիպել հանձնաժողովի բոլոր անդամներին և անհատական իրենց հետ քննարկել բոլոր գործընթացները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ