07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Փաշինյանի դավաճանական քայլերի արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, անշուշտ, հարված է Արցախյան խնդրի կարգավորման միջազգային հնարավորություններին․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փաշինյանի դավաճանական քայլերի արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, անշուշտ, հարված է Արցախյան խնդրի կարգավորման միջազգային հնարավորություններին։
Սակայն դա եւս շտկելի է։ Իշխանափոխությունից հետո նոր կառավարության նպատակային քաղաքականության դեպքում հնարավոր է ակնկալել խնդրի կարգավորման համար այլ միջազգային ձեւաչափի ստեղծում։
Իսկ մինչ այդ հիշեցնում եմ, որ Շվեյցարիայի խորհրդարանի կողմից այս տարվա մարտին ընդունված բանաձեւով արդեն ստեղծվել է, թեկուզ ավելի թույլ եւ սահմանափակ մանդատով, բայց Արցախյան խնդիրը միջազգային հարթակներում ինստիտուցիոնալ կերպով պահելու մեխանիզմ՝  “Swiss Peace Initiative for Nagorno-Karabakh”, որից թե Արցախի ԱԺ-ն, թե Հայաստանի հասարակա-քաղաքական ուժերը պարտավոր են մաքսիմալ օգտվել։
Հորդորում եմ այս մասին չմոռանալ եւ էֆեկտիվ աշխատել այդ հարթակի հետ»։
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ