08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

Քանի որ ինքը իջեւանում է ծնվել, ուզում է մեր երկիրը դարձնել իջեւանա-տուն, իրենց լեզվով՝ քյարվանսարա․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բացատրեմ պարզ
Պարզ քաղաքացիները ինձ հարցնում են ի՞նչ է լինելու Սյունիքի հետ եւ էդ ինչ   միջանցքի  մասին են բոլորը խոսում։
Բացատրեմ  պարզ   լեզվով։
 Քանի որ ինքը իջեւանում է ծնվել, ուզում է  մեր երկիրը դարձնել իջեւանա-տուն, իրենց լեզվով՝ քյարվանսարա։
Այն  ամենը ինչ նա այսօր հանձնել է եւ դեռ հանձնում է,  նախաստորագրված   վաշինգտոնյան էն թուղթը իր բոլոր խութերով մեր երկիրը դարձնելու  է հենց ճամփի վրայի հյուրատուն/ավելի վատ բառ կա սրա համար/՝ դրանից բխող բոլոր վատ  եւ անդառնալի հեւանքներով։  Աշխարհաքաղաքական  այլոց շահերը դեռ մի կողմ։
Օրինակ՝ ով կուզի, ոնց կուզի, երբ կուզի կգա-կանցնի եւ  էդ միջանցքում չի լինի հայկական պետության գեթ մեկ ներկայացուցիչ, զինվոր, սահմանապահ, որ կհարցնի՝ ո՞ւր ես գնում, ի՞նչու ես գնում եւ ի՞նչ ես տանում։Ու, եթե ադրբեջանական կողմում կանգնած մի զինվորի կամ սահմանապահի մտքով կանցնի մտնել  Սյունիքի գյուղերից մեկը, տներից մեկը,  սպանելու, գողանալու, թալանելու նպատակով, չի լինի մի հայ զինվոր, սահմանապահ , չի լինի հայոց պետականության գեթ մեկ ներկացաուցիչ, որ  կբռնի ավազակին եւ  կպատժի։
Այլ բառով ասած՝ չի լինի  մեր Սյունիքի, մեր երկրի, մեր քաղաքացու անվտանգություն, չի լինի անվտանգության ոչ մի նշույլ։ Այս իրավիճակում ուրիշ ինչ է դառնալու մեր Սյունիքը եւ մեր երկիրը, եթե ոչ՝ մի մեծ միջանցք, որտեղ  տեր-տիրականը կլինի հարեւան-թշնամին։
 Մտածեք, սիրելի հայեր, մտածեք եւ գործենք միասին։
Հ․Գ․ էդ  մուրճով մի մեծ անցք փորի ճակատիդ․․․»։
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ