Թրամփի հրամանագրից հետո Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը փոխել է վիզաների տրամադրման կարգը
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը փոխել է ամերիկյան վիզաների տրման կարգը, ասվում է ամերիկյան դիվանագիտական առաքելությունից «Նովոստի–Արմենիա» գործակալության հայտին ի պատասխան ստացված հայտարարությունում։ Փոփոխություններն ուժի մեջ են մտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Միացյալ Նահանգների իմիգրացիոն քաղաքականությունը խստացնող հրամանագրի կապակցությամբ։ Այժմ վիզայի համար երկրորդ անգամ դիմելու դեպքում անհրաժեշտություն կլինի անցկացնել հարցազրույց, եթե մուտքի նախորդ թույլտվության գործողության ժամկետի ավարտի […]