03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Գերեվարվածը եղել է զինվորականի համազգեստով, սպառազինված և դիվերսիոն խմբի կազմում

Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը` ի պատասխան Ադրբեջանի ռազմական գերատեսչության այն պնդմանը, թե հայկական ուժերի կողմից գերեվարված ադրբեջանցի Էլնուր Հյուսեին Զադենը հաշվառված չէ Ադրբեջանի զինված ուժերում, հաստատել է, որ գերեվարվածը եղել է զինվորականի համազգեստով, սպառազինված և դիվերսիոն խմբի կազմում:

Նա իր Facebook-ի էջում մասնավորապես գրել է. «Երեկ՝ ժամը 23:30-ի սահմաններում, ի պատասխան ԼՂՀ պաշտպանության նախարարության կողմից տարածված դիվերսիոն-հետախուզական գործողության մասին հաղորդագրության, Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հանդես է եկել հերքումով, որում մասնավորապես ասվում է, թե իբր հայկական ուժերի կողմից գերեվարված ադրբեջանցի Էլնուր Հյուսեինզադեն, որպես կարգազանց զինծառայող, զորացրված է եղել զինված ուժերի շարքերից և ներկա ժամանակ տվյալ անձը հաշվառված չէ Ադրբեջանի զինված ուժերում:

Որ ադրբեջանական կողմը յուրաքանչյուր անելանելի վիճակում հայտնվելու դեպքում պատրաստ է հրաժարվել սեփական զինվորից և նրան ներկայացնել նախ՝ դասալիք, իսկ ապա նաև՝ իր զինված ուժերի հետ որևէ կապ չունեցող անձ, հասկանալի է և լրիվությամբ տեղավորվում է ադրբեջանական տրամաբանության մեջ: Սակայն անտրամաբանական ու նաև անհասկանալի է, թե ինչպես կարող է բանակից զորացրված զինծառայողը՝ զինվորականի համազգեստով, սպառազինված ու առավել ևս դիվերսիոն խմբի կազմում ներթափանցել հակամարտ զորքերի միջդիրքային տարածք, փորձել կատարել հատուկ նշանակության գործողություն և արդյունքում հայտնվել հայերի ձեռքում… Ահա և ձեզ ադրբեջանական մտածելակերպ»,-գրել է Հասրաթյանը:

Հիշեցնենք, որ երեկ ԼՂՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ փետրվարի 1-ին ժամը 15.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ:  ՊԲ առաջապահ ուժերը, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով հետ շպրտել:

Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ