08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2017

Ինչպես ավելացնել զբոսաշրջիկների թիվը

Փետրվարի 10-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Զբոսաշրջությունը Հայաստանում և Արցախում–սփյուռքահայերը զբոսաշրջության ոլորտում» թեմայով կլոր-սեղան քննարկումը, որին մասնակցեցին պետական կառույցների ներկայացուցիչներ, հայաստանցի և սփյուռքահայ տուր-օպերատորներ: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա ընդգծեց, որ զարգացման տեմպերով և արդյունքներով զբոսաշրջությունը Հայաստանի Հանրապետությունում և ԼՂՀ-ում առավել դինամիկ զարգացող ճյուղերից է: «Այս առումով թե՛ Հայաստանի, թե՛ […]

Առաջիկա օրերին ամեն ինչ կասենք, վերջ. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

ԲՀԿ համագումարի ավարտից հետո ԲՀԿ վերընտրված նախագահ Գագիկ Ծառուկյանն ու նրա շտաբի պետ Իշխան Զաքարյանը ետնամուտքով հեռացան՝ նման կերպ խուսափելով լրագրողների հարցերից: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից հեռացավ Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի ուղեկցությամբ: Ցուցակների վերաբերյալ լրագրողների հարցերին նա ասաց, որ կպատասխանեն առաջիկայում: «Առաջիկա օրերին ամեն ինչ կասենք, վերջ»:

Նախատեսվում են բեկումնային և արմատական փոփոխություններ` դասագրքերի ստեղծման գործընթացում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Մանմար, Էդիթ Պրինտ, Տիգրան Մեծ, Աստղիկ, Զանգակ, Անտարես և Արևիկ հրատարակչությունների ղեկավարներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են դպրոցական դասագրքերի հետ կապված տեխնիկական և բովանդակային հարցեր: Նախարարը նշել է, որ հանրության շրջանում կա օբյեկտիվ դժգոհություն` կապված որոշ դասագրքերի որակի և ծանրաբեռնվածության հետ, ավելին` դրանք չեն բավարարում ներկայիս […]

ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է նախորդ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումները

2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է նախորդ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ վարույթում քննված քրեական գործերը, վեր հանել ընտրախախտումներին նպաստող հանգամանքները և դրանց վերաբերյալ միջնորդագիր ուղարկել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ուսումնասիրությունների համաձայն՝ ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները եղել են տարաբնույթ և վերաբերել ընտրությունների անցկացման տարբեր ընթացակարգերին, որոնք […]

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա․դեսպան

Ռուսաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել՝ ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների սերտացմանը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարգավորվի։ ТАСС գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը ասել է, որ Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: «Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը հանդես է գալիս այն հարցի օգտին, որ կայունությ ունը վերադառնա Հարավային Կովկաս: Մենք չենք տեսնում խաղաղ […]

Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին

Զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանիաշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները, այդ թվում՝  բժիշկ-մասնագետը Պաշտպանի հանձնարարությամբ 2017 թվականի փետրվարի 10-ին չհայտարարված այց են կատարել ՀՀ արդարադատությաննախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել այնտեղ պահվող՝ հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին: ՈՒսումնասիրվել են նրա  պահման պայմանները, իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման վիճակը: Պաշտպանի […]

Կառավարությունում քննարկվել են Սյունիքի և Լոռու մարզերից ներկայացված ծրագրերը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Սյունիքի և ՀՀ Լոռու մարզերից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները: Սյունիքի մարզից ստացված ծրագրերը վերաբերում էին գյուղտեխնիկայի մատակարարման բազայի ձևավորմանը, սառնարանային տնտեսությունների հիմնմանը, օրգանական գյուղմթերքի վերամշակմանը և այլն: Լոռու մարզից ներկայացվել էին հացի արտադրությանը, ֆերմերային տնտեսությունների ստեղծմանը, թղթե տոպրակների արտադրությանը, գյուղմթերքի […]

ՍԱՊԾ-ն և PUM-ը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը և «Նիդերլանդների առաջատար փորձագետներ» հիմնադրամի` PUM-ի, Հայաստանի կոորդինատոր Ալբերտ Ուաթերինգսը փետրվարի 10-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, ինչը Հայաստանի սննդի շղթայի տնտեսավարողների համար միջազգային փորձն ու գիտելիքները ուսումնասիրելու և գործնականում կիրառելու հնարավորությունների լայն դաշտ է ստեղծում: Հուշագրի ստորագրմանը ներկա էին նաև ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի