08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարությունում քննարկվել են Սյունիքի և Լոռու մարզերից ներկայացված ծրագրերը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Սյունիքի և ՀՀ Լոռու մարզերից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները:

Սյունիքի մարզից ստացված ծրագրերը վերաբերում էին գյուղտեխնիկայի մատակարարման բազայի ձևավորմանը, սառնարանային տնտեսությունների հիմնմանը, օրգանական գյուղմթերքի վերամշակմանը և այլն:

Լոռու մարզից ներկայացվել էին հացի արտադրությանը, ֆերմերային տնտեսությունների ստեղծմանը, թղթե տոպրակների արտադրությանը, գյուղմթերքի վերամշակմանը վերաբերող ծրագրեր:

Վարչապետը նշել է, որ շահագրգիռ գերատեսչությունները պետք է ակտիվ համագործակցեն մարզերի գործարարների հետ, որպեսզի կառավարությունում քննարկման ներկայացվեն բոլոր համապատասխան կառույցների կողմից նախապես գնահատված և տնտեսապես հաշվարկված ծրագրեր: «Հավանություն ենք տալու տրամաբանական, նոր աշխատատեղեր ստեղծող ծրագրերին ու լավ գաղափարներին»,- ասել է վարչապետը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ