12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Ինչ ցանել եք, այն էլ հնձում եք»

«Հայակական վերածնունդ» կուսակցության երիտասարդական թևի նախագահ Դավիթ Հարությունյանը հաղորդագրություն էր տարածել, որ դուրս է եկել ինչպես «Հայկական վերածնունդից», այնպես էլ երիտասարդական միության նախագահի պաշտոնից, տարբեր մեղադրանքներ ուղղելով Արթուր Բաղդասարյանի հասցեին: Այս կապակցությամբ ԱԺ պատգամավոր, Արթուր Բաղդասարյանի վաղեմի զինակից, Մհեր Շահդելդյանն ասել է, որ «…նայեք այդ նույն երիտասարդական կառույցի ղեկավարի ելույթը մեկ ամիս առաջ կուսակցության համագումարում, որտեղ նա գովաբանում է, ներբողներ էր ձոնում կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի վարած քաղաքականությանը…>>:
Այս առիթով միայն մեկ բան կարող եմ ասել Մհեր Շահգելդյանին: Հարգելի պարոն Շահգելդյան, պետք չէ մեղադրել երիտասարդին: Նա, բառիս բուն իմաստով, ինչ տեսել է ավագ ընկերներից, այն էլ սովորել է: Երբ Արթուր Բաղդասարյանը նրա նման <<ժիր ու կայտառ>> երիտասարդ էր, ոչ միայն <<գովաբանում և ներբողներ էր ձոնում>> Լևոն Տեր-Պետրոսյանին, այլ մի ամբողջ գիրք էր գրում նրա մասին: Իսկ շատ կարճ ժամանակ անց՝ նրան համարում <<նախկին հանցավոր ռեժիմ>>: Այնպես որ ԻՆՉ ՑԱՆԵԼ ԵՔ, ԱՅՆ ԷԼ ՀՆՁՈՒՄ ԵՔ: Եվ ոչ մեկից մի նեղացեք:
Առայժմ այսքանը…

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ