08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 2017

Քաղաքական էլիտան հարսանիքի է. Հրապարակ

Շաբաթ օրը քաղաքական էլիտան հարսանիքի է՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդին է ամուսնանում։ Խնջույքը կկայանա Գագիկ Ծառուկյանի «Փարավոն» ռեստորանում։ Պատգամավորի որդին՝ Մակար Պետրոսյանը, ով ՄԱՊ ընկերության գլխավոր տնօրենն է, ամուսնանում է անհայտ ընտանիքի աղջկա հետ։ Հարսանիքին հրավիրված են նախարարներ, պատգամավորներ, գործարարներ։ Նշենք, որ Մակար Պետրոսյանը մամուլին անհայտ մարդ չէ, նրա անվան հետ էր կապվում […]

Փլուզվեց. ՀԺ

«Մեր տեղեկություններով Սեյրան Օհանյանը վերջին շրջանում ուղիղ կապի մեջ չի եղել իրեն սատարող դաշինքի ղեկավարների՝ «Երրորդ հանրապետության» նախագահ Վիկտոր Դալլաքյանի եւ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ: Սեյրան Օհանյանը նաեւ ֆինանսավորում չի հատկացրել եւ աստիճանաբար հասկացնել է տվել, որ ինքը կարող է նահանջել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու գաղափարից: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Սեյրան Օհանյանի այդ որոշման վրա […]

Չափալաղել է . Ժամանակ

Ավանում նախընտրական կրքերը, որոնք բորբոքել են քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, ավելի են թեժանում: Գործին խառնվել են արդեն քրեական հեղինակությունները: Մեզ հասած տեղեկություններով՝ քրեական աշխարհում հայտնի քանաքեռցի Տույը ապտակել է Միհրան Պողոսյանին: Այժմ, վերջինս շարունակում է ընտրակաշառք բաժանելու գործը, սակայն ավելի զգուշությամբ: Նրա մարդիկ այդ ընտրատարածքում՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սեփական տներին […]

Էլի Քոչարյանը. Ժամանակ

«Մեր տեղեկություններով՝ Վիկտոր Դալլաքյանը նույնպես այսօր կամ երկուշաբթի կհայտարարի Օհանյան-Օսկանյան դաշինքը լքելու մասին։ Պատճառը նույնն է՝ ցուցակում համապատասխան տեղ չեն առաջարկել։ Մեզ հաջողվեց պարզել, որ Դալլաքյանին ցուցակում 11-րդ տեղն են առաջարկել, իսկ երեկ դաշինքը լքելու մասին հայտարարած Արամ Գ Սարգսյանին՝ 12-րդ տեղը։ Ցուցակը կազմել են Սեյրան Օհանյանն ու Սամվել Բաբայանը, և առաջին տասնյակում հիմնականում ներգրավված […]

Աբրահամյանները կապացուցեն, որ «ասող են». Հրապարակ

«Ընդհատակ անցած, Գազի Հովոյի հետ «ձեռնամարտում» մեծ փորձ կուտակած Աբրահամյանները, որպես «առանձնացած վտակ», ամեն ինչ անելու են ընտրություններին իրենց «բնակավայր»-մարզում, բայց հատկապես Արտաշատ քաղաքում՝ ապացուցելու, որ իրենցից բացի այնտեղ ուրիշ «ասող» չկա, եւ խնդիր են դրել մեծ թվերով հաղթելու: Իսկ եթե «կոնտրուդա՞ռ» լինի «գետի» կողմից, հարցրինք մեր աղբյուրին: «Էլ ի՞նչ ուդառ, ինչ կարող էին, արեցին»: […]

Լատվիան կարևոր է համարում ԼՂ հակամարտության կարգավորումը

Լատվիան կարևոր է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը` հիմնված միջազգային իրավունքի վրա: Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ-ի հետ զրույցում ասել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգար Ռինկևիչսը: «Լատվիան կարևոր է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»,- ասել է նա։

Երբ է անեծքը կատարվում

«ՕՐՀՆԵՑԵՔ ԵՎ ՄԻ ԱՆԻԾԵՔ…» (ՀՌՈՄ. 12:14) Պողոս առաքյալ ՀԱՅՐ ՊԱՍԻՈՍ ԱԹՈՍԱՑՈՒ «ՑԱՎՈՎ ԵՎ ՍԻՐՈՎ՝ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ» ԳՐՔԻՑ» Մի մարդ հարցրեց ինձ. «Քառասնօրյա Պահքի շրջանում ինչո՞ւ ենք երգում. «Դու նրանց գլխին չարիք կուտակեցիր, ո՛վ Տեր, չարիք ավելացրիր երկրի փառավորվածների վրա» (Ես. 26:15): Չէ՞ որ դա անեծք է»: Պատասխանեցի. «Երբ բարբարոսները պատերազմի են գնում որևէ ժողովրդի […]

Ռեալը Բենզեմայի հետ պայմանագիրը կերկարաձգի

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը  որոշել է շարունակել համագործակցությունը  հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ: «AS»-ի տեղեկություններով՝   29-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան թիմի հետ նոր պայմանագիր կստորագրի. այն նախատեսված է լինելու մինչև 2021 կամ 2022 թվականը: Բենզեմայի աշխատավարձը բարձրացվելու է: Խաղացողի ներկայիս աշխատավարձը կազմում է տարեկան 8 միլիոն եվրո: Իսպանիայի ընթացիկ առաջնության 15 խաղերում Բենզեման 5 գոլ է խփել և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի