25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 27, 2017

«Ոչ մի դեպքում ընտրակաշառք մի՛ վերցրեք» /տեսանյութ/

«Ինձ անհանգստացնում է այն, որ մարդիկ հերթ են կանգնում փող ստանալու համար եւ զբաղված են բացասական բաների արդարացմամբ։ Մարդը չունի մեկ շաբաթվա ուտելու գումարը, հետեւաբար կարելի է գումար վերցնել։ Սա վտանգավոր է, քանի որ երբ փնտրում ենք մեր մեղքերի պատճառները մեզանից դուրս՝ վտանգում ենք մեր ավելի լավ ապրելու հնարավորությունը», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի […]

Ես քաղաքականությունից դուրս եմ եկել. Մհեր Սեդրակյան

«Ես ոչ մեկից նեղացած չեմ, ես քաղաքականությունից դուրս եմ եկել, համ դուք ինձանից կպրծնեք, համ ես՝ ձեզանից»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ով ընդգրկված չէ ՀՀԿ ընտրական ցուցակում: Հարցին, թե ինչու իր որդին էլ չառաջադրվեց, նա ասաց, որ այդպես են ցանկացել: Պատգամավորը հերքեց լուրերը, թե հանդիպել է նախագահ Սերժ […]

Թուրքական կարտոֆիլով վարակում են մեր հողերը. Հրաչ Բերբերյան

«Կառավարությունը մատների արանքով է նայում գյուղատնտեսությանը։ Փոքր բիզնես՝ խնդրեմ, ծրագրեր են ներկայացնում՝ խնդրեմ»,-այսօր՝ փետրվարի 27-ին «Հենարան» ակումբում լրագրողներին ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Բերբերյանը տեղեկացրեց, որ օրերս հանդիպել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ և կարևորագույն հարցեր քննարկել: «Ռուսական արտադրության տոմատի մածուկ է վաճառվում մեր խանութներում, որը մտահոգիչ է: Եթե մենք ուզում ենք […]

«Քաղաքական ուժերի կարգախոսներում բացակայում է «արդարություն» բառը» /տեսանյութ/

Հոգեբան Սամվել Խուդոյանը կարծում է՝ նախընտրական  քարոզարշավին մասնակցող քաղաքական ուժերի  կարգախոսներում ավելի շատ էգոցենտրիզմն է արտացոլվում, այսինքն՝ իրենք իրենց տեսանկյունից են նայում, թե ինչ է պետք ժողովրդին։ Բացակայում է ժողովրդի տեսանկյունից  նայելու կարողությունը։ ««Փոփոխություն» բառը մի քանի տեղ կրկնվում է, ընդ որում՝ փոփոխությունն  ընկալվում է որպես պաշտոնների վերափոխություն. բացակայում է «արդարություն» բառը, որի կարիքը իրականում […]

ՎՊ աշխատակիցները պետք է պահեն քաղաքական չեզոքությունը. ՎՊ նախագահի թեկնածու

Ազգային ժողովում քննարկվում է Վերհասկիչ պալատի նախագահ նշանակելու հարցը:  Թեկնածուն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանն է: Ելույթում նա նշեց՝ կառույցը պետք է գործի իր կողմից հաստատված գործունեության ծրագրի հիման վրա: Յոլյանի խոսքով՝ Վերահսկիչ պալատը Սահամանդրությանը համաձայն վերանավանվելու է Հաշվեքննիչ պալատ: « ՎՊ աշխատակիցները չեն կարող լինել քաղծառայողներ ինչը պալատին կտա պետական համակարգից […]

Ընտրություններից առաջ ՄԻՊ-ը հատուկ աշխատանքային խումբ է ստեղծել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՄԻՊ-ին վերապահված  լիազորությունների  շրջանակում  ընտրական իրավունքների  արդյունավետ  պաշտպանությունը կազմակերպելու  և ապահովելու համար աշխատանքային խումբ է ստեղծվել: խումբը բաժանված է լինելու ենթախմբերի՝ ներգրավված են մարզերի ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Խմբում ընդգրկված է 20 անդամ:  Նա նշեց, որ այդ աշխատանքային խմբի առջև խնդիր է դրված մշտադիտարկման սկզբունքով  անընդհատ […]

Պետք է հրատապ կարգով Ընտրական օրենսգիրքը փոխել

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի խոսքով՝ Ընտրական նոր օրենսգիրքը պառակտում է ազգը: «Վերջին օրերի նախընտրական գործընթացի հետ կապված լրատվությունը ոչնչով չի տարբերվում ֆրոնտից եկող լուրերից: Այնպիսի մի ընտրական օրենսգիրք մատուցվեց ժողովրին, որ սա միմյանց դեմ մարդկանց հանելու համար է: Նախ պարտադրվում է մարդկանց առաջադրվել ռեյտինգային կարգով»,-այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց նա: Ապա հիշեցնելով […]

««Ելք»-ը ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի կազմելու որևէ պարագայում» /տեսանյութ/

«Ելք» դաշինքն ընտրություններին մասնակցում է «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ» կարգախոսով.  այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ելք» դաշինքը ներկայացնող Ալեն Սիմոնյանը։ «Մեր շանսերը բավական բարձր ենք գնահատում, չենք մտածում և չենք քննարկում հարցը, թե այ այսքան տոկոս ենք հավաքելու։ Գնում ենք մեր առավելագույն հնարավորություններով», –  նշեց բանախոսը: Ըստ նրա՝ ընտրողը «Ելք» դաշինքին  ժողովուրդը պետք է […]

Բոլոր կարգի դիլետանտներին ու կարճ հիշողություն ունեցողներին

Նախքան Ազգային ժողովի նիստի հարցերի քննարկումը՝ մտքերի փոխանակության ժամանակ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այս օրերին տարբեր լուրեր են պտտվում, թե ԲՀԿ խմբակցությունը 2010 թվականին կողմ է քվեարկել կուտակային կենսաթոշակներին վերաբերող նախագծին: «Բոլոր կարգի դիլետանտներին ուզում եմ հիշեցնել 2012 թվականի քվեարկության եզրափակիչ դրույթում պարտադիր բառը չի եղել: Նրանք, ովքեր փորձում են տարբեր լրատվական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի