12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎՊ աշխատակիցները պետք է պահեն քաղաքական չեզոքությունը. ՎՊ նախագահի թեկնածու

Ազգային ժողովում քննարկվում է Վերհասկիչ պալատի նախագահ նշանակելու հարցը:  Թեկնածուն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանն է:

Ելույթում նա նշեց՝ կառույցը պետք է գործի իր կողմից հաստատված գործունեության ծրագրի հիման վրա: Յոլյանի խոսքով՝ Վերահսկիչ պալատը Սահամանդրությանը համաձայն վերանավանվելու է Հաշվեքննիչ պալատ:

« ՎՊ աշխատակիցները չեն կարող լինել քաղծառայողներ ինչը պալատին կտա պետական համակարգից ավելի անակախ գործելու հնարավորություն: ՎՊ աշխատակիցները պետք է պահեն իրենց քաղաքական չեզոքությունը»,-շեշտեց նա:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝  Լևոն Յոլյանը հույս հայտնեց, որ կառույցի աշխատակիցները ունեն բավական կամք և պրոֆեսիոնալիզմ՝ կոռուպցիայի դեմ պայքար մղելու գործում: «Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում միշտ պատրաստ կլինեմ հարցերի համընդհանուր քննարկմանը և արդյունավետ լուծումներ գտնելու: Կողմնակից եմ՝ Վերահսկիչ պալատը ոչ թե պատժիչ, այլ կանխարգելիչ գործունեությոն ծավալի»,- եզրափակեց Լևոն Յոլյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ