16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Ես քաղաքականությունից դուրս եմ եկել. Մհեր Սեդրակյան

«Ես ոչ մեկից նեղացած չեմ, ես քաղաքականությունից դուրս եմ եկել, համ դուք ինձանից կպրծնեք, համ ես՝ ձեզանից»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ով ընդգրկված չէ ՀՀԿ ընտրական ցուցակում: Հարցին, թե ինչու իր որդին էլ չառաջադրվեց, նա ասաց, որ այդպես են ցանկացել:

Պատգամավորը հերքեց լուրերը, թե հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: «Քաղաքական ոչ մի հարցում ես չկամ»,-նկատեց նա, ապա հավելեց, որ ինքն էլ, որդին էլ որոշել են բիզնեսով զբաղվել:

Ինչ վերաբերում է նրան, թե ում է սատարելու Էրեբունիում, Մ. Սեդրակյանն ասաց՝ ոչ ոքի.«Չեմ էլ ընտրելու ոչ մեկին: Եթե իմ ընկերներն իմ խոսքը կհարգեն, Բեգլարյան Գագիկի եղբորը կընտրեն»:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ