14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Թուրքական կարտոֆիլով վարակում են մեր հողերը. Հրաչ Բերբերյան

«Կառավարությունը մատների արանքով է նայում գյուղատնտեսությանը։ Փոքր բիզնես՝ խնդրեմ, ծրագրեր են ներկայացնում՝ խնդրեմ»,-այսօր՝ փետրվարի 27-ին «Հենարան» ակումբում լրագրողներին ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

Բերբերյանը տեղեկացրեց, որ օրերս հանդիպել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ և կարևորագույն հարցեր քննարկել:

«Ռուսական արտադրության տոմատի մածուկ է վաճառվում մեր խանութներում, որը մտահոգիչ է: Եթե մենք ուզում ենք լոլիկի, տոմատի մածուկի արտադրությանը զարկ տալ Հայաստանում, ապա պետք է  մորմազգիների դեմ պայքարենք։ Օգոստոսի վերջին լոլիկի դաշտերը ոչնչացված են, էլ չեմ ասում, որ այն վնաս է տալիս նաև սմբուկին, պղպեղին, սրա դեմ ավիացիոն պայքար է պետք»։

Հրաչ Բերբերյանը անհանգստանում էնաև Թուրքիայից և Բելառուսից ներկրվող անորակ ու վարակված սերմնացուների համար։

«Թուրքիայից բերում են պարենային կարտոֆիլի անվան տակ, հետո  գյուղացիներին վաճառում որպես սերմնացու, որը վարակված կարտոֆիլ է։ Մեր հողերն են վարակում, սրանից ուժեղ պատերազմ ո՞վ է տեսել։ 1-2 տարի էլ այսպես՝ գյուղատնտեսությունը կթաղենք Հայաստանում»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ