25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ընտրություններից առաջ ՄԻՊ-ը հատուկ աշխատանքային խումբ է ստեղծել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՄԻՊ-ին վերապահված  լիազորությունների  շրջանակում  ընտրական իրավունքների  արդյունավետ  պաշտպանությունը կազմակերպելու  և ապահովելու համար աշխատանքային խումբ է ստեղծվել: խումբը բաժանված է լինելու ենթախմբերի՝ ներգրավված են մարզերի ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Խմբում ընդգրկված է 20 անդամ: 

Նա նշեց, որ այդ աշխատանքային խմբի առջև խնդիր է դրված մշտադիտարկման սկզբունքով  անընդհատ ուսումնասիրել  զանազան լրատվամիջոցների հրապարակումները, ապահովել բողոքների և գանգատների  պատշաճ քննարկումը ու լուծումը:

«Խումբը պատասխանատու է լինելու  նաև  քաղաքացիների ընդունելության, իրավական խորհրդատվության, արագ արձագանքման այցելությունների համար։ Աշխատանքային խմբի վրա հատուկ խնդիր է դրված լինելու ուշադիր լինել՝ հատկապես դիտորդների և լրատվամիջոցների ներկայացուցիների պաշտպանությունը ապա հովելու հարցում, և, խախտում նկատելու դեպքում, անհապաղ արձագանքել»,- ասաց նա:

Բանախոսը նշեց, որ խումբը համագործակցում է տեղական և միջազգային կազմակերպությունների հետ եւ արդեն համապատասխան հանդիպումներ են ունեցել։

Պաշտպանը հավաստիացրեց, որ ընտրական ողջ գործընթացում մարդու իրավունքների պաշտպանի ողջ աշխատակազմը գործելու է բացարձակ անաչառության, հրապարակայնության, թափանցիկության և սահմանադրությամբ հիմնված մյուս սկզբունքների հիման վրա:

«Աշխատանքային խմբին հանձնարարված է աշխատել շուրջօրյա հերթապահությամբ և բոլոր հրապարակումներին արագ արձագանքել: Խմբում ներգրավված են նաև ՄԻՊ-ի աշխատակազմի մարզային ստորաբաժանումները: Այս ամենը կատարվելու է իմ անմիջական վերահսկողության ներքո: Եթե լինեն իրավունքների խախտումների վերաբերյալ ահազանգեր խումբը պատրաստ է այցելություններ կատարել սկսած ընտրատեղամասերից վերջացած ոստիկանության բաժիններ»,- ասաց նա։

Բանախոսը նշեց նաեւ, որ նոր օրենքով նոր ու կարեւոր փոփոխություններ են արվել։ Մասնավորապես՝ ավելի են ուժեղացվել այն իրավական գործիքները, որոնք վերապահված են ՄԻՊ-ին։ Այսուհետ Մարդու իրավունքների պաշտպանի տրամադրության տակ կլինեն խցերի խոնավությունը, տարածքը, լուսավորությունը և ջերմաստիճանը չափող տեխնիկական միջոցները: Բացի այդ, ՄԻՊ-ը հատուկ ներկայացուցիչներ է ունենալու ԱԺ-ում և Սահմանադրական դատարանում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ