30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Պետք է հրատապ կարգով Ընտրական օրենսգիրքը փոխել

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի խոսքով՝ Ընտրական նոր օրենսգիրքը պառակտում է ազգը: «Վերջին օրերի նախընտրական գործընթացի հետ կապված լրատվությունը ոչնչով չի տարբերվում ֆրոնտից եկող լուրերից: Այնպիսի մի ընտրական օրենսգիրք մատուցվեց ժողովրին, որ սա միմյանց դեմ մարդկանց հանելու համար է: Նախ պարտադրվում է մարդկանց առաջադրվել ռեյտինգային կարգով»,-այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց նա: Ապա հիշեցնելով վերջին օրերին գրանցված դեպքերը՝ ծեծկռտուք թեկնածուների, նրանց տաբի աշխատակիցների մեջ՝ պատգամավորը նկատեց.

«Դատական գործընթացը պիտի լինի ոչ թե միջադեպի մասնակիցների հանդեպ, այլ Ընտրական օրենսգրքի հեղինակների»:

Պատգամավորն առաջարկում է փոխել այս ընտրական օրենսգիրքը հրատապ կարգով, որպեսզի ներքին պառակտում չառաջնա: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ այս հայտարարությանն արձագանքեց, որ տարբերություն կա ասածների հանդեպ:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր խոսրով Հարությունյանն էլ իր հերթին ասաց, թե միգուցե այդ փաստաթուղթը զերծ չէ թերություններից, սակայն այն բավական հաջող է կազմված ու փոփոխված: «Պատահական չէ, որ բոլոր խմբակցությունները կողմ են քվեարկել»:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ